Ահա թե վորքան գայթակղություններ կային ամիրայական դասակարգի համար հայ–լուսավորչական յեկեղեցու մեջ։ Տիրանալ պատրիարքարանին կնշանակեր տիրանալ նրա ներկայացրած արտոնություններին, նրա ամբողջ իշխանության, մանավանդ դրամական շրջանառություններին։ Յեվ մենք տեսնում ենք մի շարունակական և անդուլ ձգտում՝ տիրանալու պատրիարքության հենց այդ շահադիտական նպատակով։ Ինքն ըստ ինքյան այդ մի դժվար բան չեր։ Բավական կլիներ ձեռքի մեջ առնել պատրիարքին։ Բայց այս չափազանց հեշտ գործը չափազանց դժվարացնում եր այն հանգամանքը, վոր ամիրայությունը միապաղաղ միություն չեր, այլ բաժանված եր, համաձայն շահերի մրցակցության, զանազան կուսակցությունների կամ ավելի ճիշտ, թայֆաների։ Յեթե այս հանգամանքը պետական ընդհանուր գործառնության մեջ արտահայտվում եր պայքարների մեջ, վորոնց վերաբերմամբ մեղմացնող դեր կատարում եր փաշայական միջավայրը, հայ համայնքի շրջանում թայֆայական պայքարներն ընդունում եյին սանձարձակ և խայտառակ չափեր։ Մրցող կողմերն ունեյին իրանց պատրիարքացուները, պետք եր մեկին վար առնել, մյուսին նրա տեղը նստեցնելու համար։ Յեվ այս կատարվում եր ահագին խառնակություններով, վորոնք մի որ չե մի որ փոխվում եյին ամբողջ ազգամիջյան արյունահեղ պատերազմների։ Այդ կռիվներն ամիրայական ույժի անհեթեթությունն եյին ցուցաբերում, բայց հետզհետե, ժամանակի ընթացքում, դառնում եյին հայտարարներ, վոր նույն այդ անհեթեթ ույժի խորքերում գոյություն են առնում տարրեր, վորոնք պիտի զարգանային նույն այդ բռնության դեմ պայքարելու վոգով։ Այսպես եր, վոր պատրիարքարանի շուրջը մղվող կռիվները թայֆայականից յելնելով, դառնում եյին դասակարգային։ Արհեստավորների (եսնաՖ) դասակարգը և նրանից ստորադաս հասարակական խավ կազմող գավառացիները, վորոնք գալիս եյին Կ․ Պոլիս ժամանակավորապես, սև աշխանտաքով մի կտոր հաց աշխատելու համար, մի ժամանակ նետվում եյին կռվի դաշտը, ահագին կորուստներ եյին կրում, անգամ զոհում եյին իրանց կյանքը՝ կռվող կողմերից մեկն ու մեկին հայրենակից, կուսակից, այս կամ այն միջոցով վաճառված համակրություն լինելու պատճառով։ Բայց հետզհետե այդ անգիտակից զանգվածների մեջ զարթնում եր աշխատավորական շահերի ինքնազգացումը, վոր և տանում եր պատրիարքարանի միջոցով շահագործվողներին շահագործողների դեմ։ Այս յերևույթն արդեն հասունացած փաստ եր Կ. Պոլսում
Էջ:Khoja Capital.djvu/252
Այս էջը հաստատված է