ցույց տալու Մինաս վարդապետին, շատ սառն կերպով ընդունեց նրան և չուզեց իսկ հետը խոսել։ Դա մի գոռոզ և ինքնահավան մարդ եր։ Մինաս վարդապետն ստիպված յեղավ իր հետ յեկածներին յետ դարձնել առանց դեսպանին տեսնելու, ասելով թե ինքը թուղթ կստանա ռուսաց թագավորից և կուղարկե կաթողիկոսին։
Հետևյալ 1717 թվականի մարտին Մինաս վարդապետը Մոսկվայումն եր և հաշիվ ներկայացրեց ռուսաց կառավարության իր ճանապարհորդության մասին։ Այստեղ եր, վոր նա, անշուշտ, Յեսայի կաթողիկոսի հանձնարարությամբ, հայտարարում եր, թե հայերի թիվը պարսկական Կովկասում 200 հազար ե։ Նկատ առնված եյին միայն չափահաս և ռազմունակ տղամարդիկ, վորովհետև դրանց մասին ասվում եր. «Յեվ բոլորը–վաճառականներ և գյուղացիներ, և յեթե դեպքը բերե պատերազմ պարսիկների հետ, նրանք բոլորը, ինչպես նա (վարդապետն») ակնկալում ե, կլինեն հակված թագավորական մեծության կողմը»[1])։ Բայց այսպիսի թիվ ունենալու համար պետք ե, վոր Ռուսաստանին նվիրված լինեն հայոց յերկու կաթողիկոսներն ել։ Սակայն չե կարելի հույսեր դնել Եջմիածնի կաթողիկոսի վրա, վոր թեև խոսքով ասում ե, թե համակրում ե ռուսներին, բայց իրոք սաստիկ վախում ե պարսիկներից։ Գանձասարի կաթողիկոսն ե միայն, վոր անկեղծորեն նվիրված ե Ռուսաստանին։
Գրեթե միաժամանակ դեսպան Վոլինսկին մուտք եր գործում Սպահան, ուր սկզբում լավ ընդունելություն գտավ։ Պարսից կառավարությունը դեռ պաշարված եր այն յերկյուղներով և կասկածներով, վորոնք առաջ յեկան Որիի ժամանակ։ Մոսկովյան ույժն Արևելքում առասպելական գույներ եր ստացել Պետրոսի հաղթությունների շնորհիվ և ռուսական մոտալուտ արշավանքի ուրվականը արդեն մղձավանջ եր դառնում պարսիկ կառավարիչների համար։ Թեև այսպես, բայց ռուս դեսպանի ամբարտավան և գրգռիչ բնավորությունն այն աստիճան անտանելի յեր, վոր նույնիսկ խղճուկ Շահ Սուլթան Հյուսեյնի կառավարությունն ել վրդովվեց և մինչև իսկ բանտարկեց նրան և ապա սկսեց ստիպել նրան, վոր հեռանա մայրաքաղաքից։ Իզուր դիմադրում եր Վոլինսկին, պատճառ բերելով, թե իր ներկայացրած առաջարկությունների վերաբերմամբ դեռ բանակցություններ ունի։ Նրան խոստացան կատարել բոլոր առաջարկությունները հետո, միայն
- ↑ Эзов, ц. 325.