Այս էջը հաստատված է

թե նա հեռանա Սպահանից: Յեվ Վոլինսկին ստիպված յեղավ տեղի տալ այդ ստիպողական պահանջին և սեպտեմբերին ճանապարհվեց Սպահանից: Սակայն այն՝ մի քանի ամիսն ել, վոր նա անցկացրեց պարսից մայրաքաղաքով, միանգամայն բավական եյին, վոր նա համոզվեր թե Իրանի թուլության վերջին ժամն եր հասել, թե այդ անընդունակ և անխելք Շահը վերջինն ե լինելու իր տոհմի մեջ: Հաղորդելով մանրամասնորեն իր դիտողություններն այս մասին իր կառավարության, Վոլինսկին ասում եր, թե հիմա նվաճումեեր անելու ամենահարմար ժամանակն ե, և այդպիսի մի ձեռնարկության համար չի ել պահանջվի մի մեծ զորաբանակ, բավական կլինի և ավելի փոքրաթիվ զորք: Ձեռքից տալ այսքան բարեպատեհ առիթ կարող ե ունենալ և այնպիսի հետևանք, վոր յերևան կգա մի ուժեղ և ընդունակ Շահ, վորի հետ արդեն դժվար կլինի գործ ունենալ:

Ընդհանուր առմամբ, Վոլինսկու դիտողողություններն ու յեզրակացությունները շատ ճիշտ եյին: Բայց այդ բոլորը ռուս բյուրոկրատի սեփական գյուտերը չեյին: Ամեն մեկը տեսնում եր Իրանի դրությունը և գալիս եր, սկսած Որիից, այն յեզրակացության, թե հասել ե ժամանակը՝ հոշոտելու Իրանի դիակը և վերցնելու իր բաժինը: Այդ ընդհանուր տրամադրությունն եր, վոր ամեն կողմից փոթորիկներ եր հարուցանում Իրանի գլխին: Ամենամեծ և կորստաբեր փոթորիկը պատրաստվում եր արևելքում, Ավղանիստանի կողմից, վոր և հրահրում եր ապստամբությունների և աշխարհակործան արշավանքների հրդեհներ Քրդիստանի լեռներից մինչև Դաղստան: Ամեն ինչ շարժվում եր, ամեն ինչ շտապում եր ուշ չմնալ, ժամանակ ե... Այսպես եր և Վրաստանի մի մասի, այն ե՝ Քարթալինիայի մարտական կոչը, վոր գնում եր առաջին անգամ հնչելու Շամախով, դեսպան Վոլինսկու ընդունարանում։

Այդպես անողը Փարսեդան բեկն եր, վոր թեև անվանված և վրացի, բայց մենք կարծում ենք, վոր դա նույն Թիֆլիսեցի հայ Փարսադան. բեկն եր, վորի մասին տեղեկություններ տալիս ե Աստրախանում վերջին ժանանակներս հայտնաբերված գրչագիր ավետարանի հիշատակարանը[1]): Այս մարդը իր վորդիներով հանդերձ վրաց զինվորական ծառայության մեջ եր գտնվում և, ինչպես յերևում ե, առանձին մտերմություն ուներ Քարթալինայի

  1. Մեսրոպ յեպիսկոպոս-«Զաքարա նկարչի ձեռագիրը և Դավիթ-բեկի մասին հիշատակարան» («Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի Գ. Ա-Բ, 1921-1922, յեր. 135»)