Ղազբին, վորտեղից մտադիր ե գնալ դեպի Մեշեդ, իսկ այնտեղից ել զորք ուղարկել Ղանդահար, և թե ինչ կպատահի, Աստված գիտե։ Վախթանգ սպասալարը, վոր գտնվում եր Թավրիզում, նրան վերցրել են Ղազբին և այժմ լսվում ե, թե նրան այդ աստիճանից գցել են, իսկ այժմ ասում են, թե նրան ոչնչացրել են, բայց մենք իսկական տեղեկություններ դեռ չունենք, իսկ մնացածների մասին Այվազը ձեզ բերանացի կզեկուցե, միայն այստեղ դրությունն այնպես ե, ինչպես գրել ենք։ Յեվ ուզում եյինք մենք գրել պտղատու նամակ, բայց յերկյուղից չհամարձակվեցինք շատ դեպքերի համար, այսքանն ել գրեցինք Այվազի խնդրանքով, վորին յերդվեցնելուց հետո հավատացինք, գործը համառոտակի նշանակեցինք։ Այս պատճառով ամեն մի վնասից խուսափելու համար, դուք, սիրեցյալ վարդապետ, աշխատեցեք լցնել պակաս տեղերը, ինչպես վոր ձեզ ամեն բան պարզ ե, վոր մենք ոձերի մեջ ենք ապրում և հայ ժողովրդի մեջ վոմանք զրպարտում են իրար թշնամաբար և մանավանդ մենք ունենք մի քանի թշնամիներ և յեթե այս նամակների և այն մյուսի մասին, վոր դուք ձեզ հետ վերցրիք, մեր ժողովրդի միջից մի չար մարդ կամ լրտես նկատե կամ լսե, իմացեք, վոր մեր վերջը կլինի, իսկ այս տունը հիմնահատակ կքանդվի։ Ուստի դուք հաճեցեք ձեր աչքերը իմաստությամբ բանալ, ղեկավարել և մեր գաղտնի գործը պինդ պահել, վոր վոչվոքին տեսանելի չլինի. նորից կրկնում եմ, վոր հայտնի չդառնա. դուք ել գիտեք վոր մեր թշնամիներից ամեն տեղ կան շատերը պատրաստ։ Կրկին հավատարմացնում եմ ձեզ, վարդապետ, վոր յեթե իմանան այս նամակների մասին, մեզ կփչացնեն։ Բայց դուք գործն այնպես տարեք, վոր մեր մահից հետո յել չիմացվի և Աստոծու կողմից սրա համար վողորմություն լինի մեզ վրա։ Դուք ինքներդ ել տեղյակ եք, վոր ջուղայեցիներից ել գտնվում են վոմանք չարամիտներ, այլ ե եջմիածնական բնակիչներից ել լրտեսներ են բնակվում Շամախում ծակուծուկ անելու համար. նույնպես և ուրիշ պարապներ, իմանալով այս բանը, չեյին գրի դեպի այս կողմերը, վորից մեծ դժվարություն և հակադրություն կարող ե առաջ գալ, ուստի բոլոր խոսքերն ու մտքերը, վորոնք կան թագավորի հրովարտակի մեջ, յերկյուղից մենք չգրեցինք, բայց ինչ վոր դուք գիտեք, հայտնեցեք: Աստրախանի մասին մի մոռանաք, վոր այնտեղի հայ բնակիչները և յեկվորները թե գնացողները, վորոնք ապրում են նորին ցարական ամենապայծառ մեծության տերության մեջ, նորին տերութենական հրամանով լինեն ձեզ ամենքը հնազանդ, վորովհետև այստեղի յերկիրներում չարամիտ մարդկանցից շատ վնասներ են լինում: Մենք հույս ունենք մեծագույն ոգնության վրա, և այն գործն ինչպես վոր նորին մեծությունը վողորմածաբար կբարեհաճե ընդունել, դուք մեզ տեղեկություն տվեք, վորպեսզի, լսելով այս մասին, ավելի ևս ուրախանանք և պատրաստ լինենք[1]):
Ցաւել կարելի յե, վոր մենք չունինք այս վավերագրի հայերեն բնագիրը: Յեսայի կաթողիկոսն սկսել եր իր կազմակերպչական գործունեյությունը, վորի մասին արժեքավոր ծանոթություններ եր գրել իր այս գրության մեջ, սակայն հայերենին անծանոթ և դիվանական ռուսերենը միայն իմացող թարգմանիչն այնքան մթացրել ե բնագրի ցուցմունքները, վոր շատ տեղ նրանք
- ↑ Эзов, с. 326-327.