մնում են գրեթե անհասկանալի: Այնուամենայնիվ, բավական բան մնում ե հասկանալու համար, թե ինչ եր կատարվում հայերի մեջ պատմական այն մեծ վայրկյանին, յերբ Պարսկասաանը յերկունքի մեջ եր, կանգնած մի ահավոր և տագնապալից պետական հեղաշրջման դռների մոտ և յերբ, ինչպես ասացինք, ազատություն վորոնող ամեն մի պետական հատված ասում եր` ժամանակ ե վոտքի յելնելու։
Յեսային ասում եր, թե «ամենքը, փոքր թե մեծ», ազատություն են ուզում: Բայց այս միայն մի գեղեցիկ խոսք եր, այս «ամենքը»: Բանից դուրս եր գալիս, վոր ամենքը չեյին ուզում ազատություն, և վոչ միայն չեյին ուզում, այլ և աշխատում եյին, վոր չլինի ազատություն, Յեսային պաշարված ե յերկյուղներով և շարունակ այս մասին ե խոսում, զգուշացնում: Չարակամներ, թշնամիներ, լրտեսներ ամեն տեղ են: Յեվ գլխավոր թշնամություն, ինչպես երևում ե, այն կղերական դասից եր, վորին պատկանում եր և ինքը, Յեսային: Լրտեսների մեջ նա հականե հանվանե ցույց եր տալիս «եջմիածնական բնակիչներին»: Յեվ իրավ, յեթե նայենք այդ ժամանակի յեկեղեցական պատմության, կտեսնենք սովորական կագ և կռիվ կղերական տիրապեաության, յեկամուտների համար, այս անգամ Եջմիածնի և Գանձասարի մեջ: Կռվի գլխավոր առարկան հարուստ և վաճառաշահ Շամախին եր, վորն իբրև իր թեմ եր ուզում ունենալ Եջմիածինը, ուստի և նստեցրել եր այնտեղ իր գործակալներին, վորոնք և ահաբեկում եյին Յեսայուն իրանց լրտեսություններով: Յեվ վորովհետև այդ լրտեսությունների միակ առարկան կարող եյին դառնալ գաղտնի հարաբերությունները ռուսների հետ, ազատագրական շարժումը և այլն, ուստի կարելի յե կշռադատել, թե վորքան պժգալի հանցագործության եր հասնում Եջմիածնի շահամոլությունը:
Պակաս քստմնելի չեր և այն կղերական շահատակությունը, վոր բույն եր դրել Գանձասարի կողքին, Ջրաբերդ գավառում, ուր 17-րդ դարի վերջերում Մռավ լեռան թանձրախիտ և անլույս անտառների մեջ մի փոքրիկ վանք եր շինվել և այդտեղ դրվել եր մի կաթողիկոսական աթոռ, հակառակ Գանձասարի: Յերկու հակառակորդների մեջ, իհարկե, իսկույն սկսվեց գոտեմարտը: Նոր կաթողիկոսությունը, վորի վանքը կոչվում եր Յերից Մանկանց, իր գոյությունը պահպանելու կռվան եր դարձրել պարսից կառավարության հաճոյանալը, ուստի և հասկանալի յե, թե Յեսայի կաթողիկոսի ընտրած քաղաքական վարքագիծը վորքան ձեռնտու յեր նրա համար՝ իր դիրքն ամրապնդելու համար, իբրև կառավարության