Այս էջը հաստատված է

ամենէն ավելի հովանավորութիւն և ոգնութիւն ըլլվի, վորպեսզի իրենց ուրիշ հայկաղեան եզբարքը տեսնելով զայն, ինչպէս նաև ուրիշ ազգէ վաճառական մարդիկ հորդորվին նոյնպես մեր և պարսից երկրին հետ առուտուր ընելու։ Այս բանիս հաստատութեանը համար մեր ձեռքովը ստորագրեցինք և կայսերական կնիքով դրոշմելու հրամայեցինք և մեր այս հրովարտակը առջի սովորութեանը պես գրի անցնել տալով, իրենց կամ իրենց գործակալներուն աւանդել այն քաղաքներուն և այն տեղերուն մեջ ուր որ օրեն ե տուրք առնուլ։ Եվ թէ որ իրենցմէ կամ գործակալներէն մեկն առանց այս հրովարտակիս ալ այնպիսի վաճառականութեան համար մեր տերութեանը մեջ գալու ըլլա` հրաման ունենա, և այս բանիս վկայութիւն համարւի, երբ որ հրովարտակիս որինակը Ապրո Պետրոսին ստորագրութեամբը և կնքովը ցուցնեն և այնպես կատարվի ամեն բան, ինչպես թէ մեր այս բուն իսկական հրովարտակիս մեջ բերվեր»:

Մեզ հասած բոլոր արտոնական վավերագրերի մեջ հազիվ թե լինի մի ուրիշը, վոր Պետրոսի այս հրովարտակի չափ լրիվ, ընդարձակորեն և ուռուցիկ կերպով ներկայացներ այն իսկապես փայփայված դրությունը, վորի մեջ դրել եր այս ցարը պարսկական առևտուրը Ռուսաստան բերող խոջայական կապիտալը: Յեվ վորովհետև Աբրո յեղբայրները իբրև իրանց արտոնությունների ծայրագույն աստիճան հավասարեցվում եյին ջուղայեցիներին, ուստի պետք ե ընդունել, վոր միևնույն փայփայված և հովանավորված դրությունը վայելում եյին Ռուսաստւսնում և ջուղայեցի խոջաները։

Բայց ահա այս խոջաները մոռանում են իրանց պարտավոությունները, վոր հանձն եյին առել 1710-ի պայմանագրով։ Նրանք մետաքսն այլևս բացառապես Ռուսաստան չեն տանում, այլ և Թյուրքիա և այլ տեղեր։ Բացի դրանից, Ռուսաստան տարած մետաքսը մեծաքանակ վաճառքի չեն յենթարկում, ինչպես պայմանավորված եր այլ իրանք խանութներ են բաց անում և մանրավաճառի տակ դնում։ Այս պատճաոով 1719 թվին Պետրոսը կարճում եր ջուղայեցիներին տված արտոնությունները։ Բայց այս դրությունը մի տարուց ավել չտևեց և 1720 թվին վերանորոգվեց 1710-ի պայմանագիրը[1]

Այսքան խոշոր եր խոջայական կապիտալի նշանակությունը Պետրոսի համար: 1721 թվականի յերկրորդ կեսում նա շտապում եր վերջնական հաշտություն կնքել շվեդացիների հետ, վորովհետև այսպես եյին պահանջում հանգամանքները։ Վերջանում եր «հյուսիսային» կոչված պատերազմը, վորպեսզի իսկույն սկսվի հարավային մի պատերազմ, վոր յերևան պիտի հաներ Պետրոսին

  1. Бутков - «Материалы для новой истории Кавказа»1, с, 4