Գյուլնաբաթ գյուղի մոտ շահական զորքերը, վորոնց առաջնորդում եյին մոլլաները, ջարդվեցին և փախան, և Միր–Մահմուդը մարտի 11-ին գրավեց Նոր Ջուղան։ Այնուհետև սկսվում եր Սպահանի հոգևարքը, վոր պիտի տևեր մինչև աշուն։ Շահ Սուլթան Հյուսեյինը փակվեց Սպահանի բերդում, նրա վորդի Թահմազը փախավ Պարսկաստանի հյուսիսային մասերը, ուր և իրան շահ հրատարակեց, վորպեսզի այդպիսով կարողանա զորք հաւաքել և գնալ ազատելու իր հոր մայրաքաղաքը։
Մյուս շարժումն ավելի մասնավոր և առորյա տեսք ուներ: Իջնում եր հյուսիսից, Դաղստանից, բաղկացած եր դարձյալ լեզգի խաժամուժից: Բանակը կանգ առավ Կուրի և Արաքսի միախառնման վայրում՝ վորոշելու համար, թե ինչ ուղղությամբ տանել հերթական խժդժությունների ճանապարհը։ Ապա սկսում եր շարժվել Արաքսն ի վեր, ձախ ափով։ Նշանակում եր վոր հերթն այժմ Ղարաբաղինն եր։ Մտնելով Բարգուշատի գավառը, լեզգիները փախուստ դարձրին պարսիկ խանին, վոր զորքերով դրված եր այդտեղ՝ իբր թն երկիրը պաշտպանելու համար. ապա, կատարելով իրանց սովորական զործը, այսինքն քար քարի վրա չթողնելով, յերեսները դարձրին դեպի հյուսիս և մարախի պես թափվեցին դիզակ գավառի վրա, վորի թալանման գործն ել վերջացնելով լեզգիաբար, լուռ ու մունջ անցան հետևյալ գավառի, Վարանդայի միջով, վորովհետև այդտեղի Մելիք-Բաղիրը կարողացել եր ընծաներով և կաշառքներով փրկություն գնել իր յերկրի համար:
Իսկ Խաչեն գավառը մնաց անտեր: Յեսայի կաթողիկոսը, փոխանակ Վարանդայի որինակը կրկնելու, փախավ բարձրացավ Գանձասարի վերևում յեղած լեռան գլուխը և այդտեղից, իբրև ապահով դիտարանից, տեսնում եր, թե ինչպես լեզգիները քշում տանում են Խաչենի գերությունն ու թալանը։
«Եւ մեք անտի հայեցեալ» գրում ե նա,– տեսանէաք կար զեղելոցն իրոգործութիունք, և այս եղև ի 1171 (~1722) թուին, ապրիլ ամսոյ 20, յաւուր աշխարհամատրան կիւրակէին: Աստանոր տեսանելի է զաղէտս յհտամնացելոց, զսուգ կոտորելոցն և զաշխար գերելոցն, զկսկիծ մարցն և զաղէտս գերեալ զաւակացն,զողբումն որբ մնացելոցն ե զաւարառութիւն ընչիցն, զձայն լալականացն խառնեալ ընդ վտյո. մն միջակտուր արանցն. արդարև զբնութիւնս լերանց և կարծը վիմաց փոփոխեալ ընդ ինքեանս սգակից իւրեանց առնէին իսկ զօրք թշնամեացն տարեալ զաւարն և զգերին, խառնեցին ի բանակն իւրեանց և չուեալ ի Տկռնակերտու, բանակեցան ի վերայ գետոյն Դրզու, որ այժմ թարթառ կոչեմք ըստ պարսկականին, ի վերայ կամրջին, որ Ղառիքորքի ասեն»[1]):
- ↑ Յեր.46