Այս էջը հաստատված է

Այստեղ արդեն Չարաբերդ կամ Ջրարերդ գավառն եր։ Յեվ այստեղ Դաղստանի գիշատիչները տեսան իրանց առաջ Վախթանգ թագավորի անդրանիկ հիմնարկությունը-հայ մեծաքանակ զորքերի առաջին կամ մեծ կոչված Սղնախը Մռավ սարի վրա: Հայ զինվորները, գրգռվելով գերեվարության աղետալի տեսարաններից հարձակվեցան լեզգիների վրա, բավական մարդ կոտորեցին, բայց, ինչպես յերևում ե, լեզգիները շատվոր եյին և կարողացան շտապով հեռանալ, տանելով իրանց հետ գերությունն ու ավարը:

Չորս հոգի Մռավի մեծ Սղանխի գլխավորներից, մեկը մելիք յերեքը յուզպաշի, հայ զինվորության հանդիպումը լեզգիների հետ, կրած տպավորությունները, կատարած առաջին ռազմական քայլերը պատմել են Պետրոս կայսերին մի անթվական նամակով, շատ հետաքրքրական ե թե' առհասարակ իր բովանդակությամբ, վոր Ղարաբաղի հռչակավոր ամրացրած բանակետղների կամ սղնախների սկզբնավորման պատմությունն ե և թե մանավանդ իր լեզվով, վոր ժամանակի աշխարհաբարն ե, գործածական` պաշտոնական գրություների մեջ և պատկերացնում ե ժողովրդի գլուխ յեղածների մտավոր կարողությունը: Ոսստի բերում ենք նրան ամբողջովին, պահպանելով և ուղղագրությունը.

«Կայսերակապ նմանն մեծին ապկարու և Կոստանդիանոսի շքեղակապ զարդարեալ փառօք տիեզերակալ թագաւորին հիւսիսայնու Տեր Պետրեի:

«Արզ իլի ի հողոյն գարշտյպարի ծառայեակցացն ծառայ Եսայէ որ եմ ի երկրէն պարտայու ի գեուղէն որ և կոչի գուլստան համակատարած տանս Աղուանից, որ և լալի աչօք և արտասուայթոռ սրտիւ տոչորմամբ լանճօք ծունկս անկեալ աղաչօք արզ արարից մեծի տերությանդ, որ և թէ ի գլուխ մեր քանիցս քանիցս անբժշկելի պատուհաս եկաւ որ և այժմուս գալիս է ի ձեռս շունն ելավ ծռ.(50,000) կո. (60,000) գանճու վերայ ևս թէ պարտու վերայ աղաղին և ամենայն տանս Աղուանից. Թէ նորքայ որչափ կոտորումն առնեյին այս տառապեալ քրիստոյնէիցն, մարդիքն ամէնն սրայախողխող առնէյին,կանայքն և երեխայքն աղջկունքն ամէնն քշելով տանէին դեպի դաղստանն. ետուսա սուր առաչուստ կուր կէան, որն կամին մտանեէր, որն ձիոց ագի բռնելով, որն թափու էր երեսս ջրոյն. ճուրն արունախառն, երեխայքն ամէնն թափելով կետն տանէր որպես եռիւ դառնանային. ևս որժամ անցուցանէյին այն կողմն եսիրքն ամէնն որժամ բաժին բաժին առնէյին լազգիքն տյս խզճուկ քրիստոնեայքս, կանայք, յերեխայք, աղջկունք, մայրն մեկ լազգոյ բաժին անկնէր, տղան մեկ որիշ լազգոյ բաժին անկանէր. աղջիկն ի մօրէն, միմեանց գիրկս արկանելով սուք աղաղակ բառնալով կոչեցուցանեյին ոչ տեսանէ աչս մարդոց և ականճս ոչ լսէ ծայն արտավայլից սգոյն. ժ. (10) և մեկ տարի է որ երկիրս Աղուանից գերի է ձեռս լազգաց. նոքայ կոտորէյին և եսիրն տանեյին, ետ մնացածն եղոյս բռնակալաց թուրքերն այրելով, խորովելով հարկս բահանջէ ամէնն թափ ու թալան յափշտակէին և մերումս անճար մնալով ծեռս տուվաք միմեանց. ես