Այս էջը հաստատված է

պատերազմի յետ դարձնելը։ Պետք եր վարձատրել այդ զորքը, իսկ վարձատրությունը կայանում եր պատերազմական ավարի, կողոպուտի մեջ: Յեվ գանձակեցիները, վորոնք մեծ գումարներ եյին խոստացել Վախթանդին, խորհուրդ տվին նրան թալանի միջոցով ստանալ այդ վարձատրությունը։ Վորոշվում եր, վոր թալանն ընդհանուր չլինի, այլ պայմանական։ Պիտի թալանի յենթարկվեյին նախ և աոաջ լեզգիների կողմնակիցները և կրոնակիցները, այսինքն սյուննի մահմեդականները, բայց վորովհետև այդ քիչ կլիներ, ուստի ավելացրին նրանց վրա դ սար գնացող (մայիս ամիսն եր) թարաքամաներին: Սկսվեց ավարառությունը։ Բայց խլել-գեռփելու կիրքը յերբ բորբոքվեց ազգային կրոնական խտրություններն իսպառ մոռացվեցին և հայ գյուղերն ել մերկացվեցին անխնա: Յեվ դարձյալ Յեսայի կաթողիկոսն ե նկարագրողի տխուր դերի մեջ:

«Սփռեցան,—ասում ե,- ի լերինս և ի ծորակս և յարձակ վայրս յերկրի Զակամու, Շամքորայ, գանջապասանու, Ոսկնապատու, քուրաքչայու և Պարտայու մինչև ի Գուլստան գեղն և ի գետն Դրդու։ Եւ թէպէտ սպանութիւն և գերեվարութիւն ոչ այնքան արարին, սակայն զորինչ տեսին աչք նոցա չորքոտանի անասուն, մինչև ի հաւ, և ցկատու և ցշուն. իսկ անշնչից ոչ է ասելի զի մինչև փայտեղէն և բրդեղէն խեցեղէնն տարան: Եւ եթե այս այսպէս և զինչ գրեցից սակս պիտոյ և պատուական ընչից և գոյիցն ոսկեղէն և արծաթեղինացն և այլ ազգի ազգի կահուց և կարասեացն, և զի ասելի թէ ի բազմութենէ աւարին այսինքն պղնծոյն, երկաթին և շորեղենին ոչ բաւէին բեռնակիրք, այլ սայլիւքն որ ընդ ինքեանս` այնուկթէին ի բանակս իւրեանց որ էր մերձ Գանջայու, ի Ջօլակ անուանեալ վայրն։ Եւ զայս ոչ թէ միայն յա ո ասացեալ մահմետականցն արարին, ոչ, այլ ընդ նոսին խաոնեալ և զամենայն գաւառս հայոց վերոյգրեալ յերկրէն միահաղոյն աւարի առին զշարժուն և զանշարժուն. և զի լինէր երբեմն գունդ ինչ գօրացն վրաց դիմէին ի գեօղ ինչ քրիստոնէի և նոքա քահանայիւք և ժողովրդօք ընդ աոաջ լինէին նոցա խաչիւք` շուրջաոօք` զանգակօք` և մոմեղինօք իբրև զքրիստոնէի։ Ւսկ վրացիքն ի վերայ անկեալ կողոպտէին զգեստն և ղեկեղեցին, զգիրք և զամենայն ինչս դեղջն մերկ ի մօրե կողոպտեալ և աւարի աոեալ գնացին. և այսպէս զամենայն գաւառս և զեկեղեցիս կողմանցն Գանձակու աւեր և թափուր արարին յամենայն ընչից և լցին զբանակս իւրեանց. այլ զթիւ հօտից և անդէոց և առջառոց ո կարէ ասել. ջանգի կարդ և սովորութիւն է նոցա յամենայն տւարէ զտասանորդն տալ գլխաւորին իւրեանց. այժմ ասէին ղբաժին նորա ի յոչխարաց 25,000 և յառջառոց 9000 և դայլն մտօք զննեսցես»[1]):

Իսկ ի՞նչ եր անում Վախթանգը։ Յեսային, վոր նույն այդ միջոցին գտնվում եր նրա բանակում, շարունակում ե.

«Եւ գիտելի է` զի թագաւորն Վախտանկ ինքն այր բարեսէր, եթկիւղած յԱստուծոյ և քրիստոնէասէր և անյիշաչար էր, որ և յոլով անգամ պատուիրէր և

  1. Յեր. 51-33