Այս էջը հաստատված է

Յեվ Վախտանգը ծրագրում եր սեպտեմբերի վերջին դուրս գալ Թիֆլիսից դեպի Գանձակ իբր թե Շահի հրամանը կատարած լինելու համար, այնտեղից շարժվել դեպի Շամախի, իբր թե լեզգիների դեմ գործելու համար, բայց իրապես Պետրոսին դիմավորելու և նրա ձեոքի տակ մտնելու համար:

Հաղորդելով այս մասին Մինաս վարդապետին, Ցեսային ավելացնում եր, վոր հայերն ել պատրաստ են ընդառաջելու ռուսաց կայսրին և մտնելու նրա հրամանի տակ, վոր հայերն ունեն արդեն պատրաստ 40,000 զինվոր և կարող են պատրաստել ելի 40,000 [1]): Որիական տաքտիքը չեր մոռացվում—անչափ ուռցնել թվանշանները։ Նույն Յեսային գրում եր իր «Պատմությունը» վոչ թե Պետրոս կայսրին զարմացնելու կամ, ավելի ճիշտ ասած, խաբելու համար, ուստի հայ զինվորության թիվը վորոշում եր, ինչպես և Սղնախի վերոհիշյալ չորս գլխավորները, տասներկու հազար [2]):

Վոգևորության որեր եյին, և միայն թվանշանները չեյին, վոր ուռչում եյին 3-7 անգամ։ Վոգևորության ամենավառվռուն որինակը տալիս եր ինքը, Վախթանգը։ Վառվում եր սա հյուսիսային ազատարարի տեսիլներով մինչ այն աստիճան, վոր մոռանում եր զգուշությունը և շրջանկատությունը։ Ինչպես յերևում ե, նա հենց այս ժամանակ հրապարակորեն հայտարարևց թե ինքը քրիստոնյա յե[3])ասել ե՝ իր վրա վերցրեց մահմեդական հավատուրացի դրությունը, վոր սպանությամբ պատժվող մի հանցանք եր մահմեդական որենքով։ Մոռացավ նա, վոր շրջապատված ե թշնամիներով և դրանց մեջ ամենակատաղին իր դրակիցն եր և մոտիկ ազգականը, կախեթի թագավոր Կսստանդինը, վոր մահմեդականացել եր Մոհամմեդ Ղուլի անվան տակ և մի գոռոզ, հանդուգն և արյունարբու մարդ եր[4]), մի ֆանատիկոս մահմեդական, վորի ձգտումն եր վոչնչացնել Վախթանգին և իր ձեռքը գցել նրա Քարթալինիան Թիֆլիս մայրաքաղաքով։ Հասկանալի յե, վոր Վախթանգն` իր հանկարծակի հրապարակային ցույցով հոգուտ քրիսաոնեյության` ամենավտանգավոր զենքն եր տալիս իր արյունռուշտ թշնամու ձեոքը։

Բայց որը դեռ վոգևորությանն եր պատկանում։ Սեպտեմբերի

  1. Эзов. с. 333.
  2. Յեսայի, յեր. 57:
  3. Бутко, с. 51.
  4. П. Иоселиани-«Истор. взгляд на состояние Грузии властью царей-магометан», Тиф. 1849, с. 123.