եր մի ամուր պատվանդան, վոչ միայն պաշտամունքի, այլ և այդ պաշտամունքը գլխավորող խոշոր կալվածատիրական տան շահերի համար։
3.
Իսկ մի այդպիսի նեցուկ շատ եր հարկավոր Գրիգորյան տոհմին։
Մեծ հարստությունը, մեծ ույժը, մանավանդ մեծ հեղինակությունը, տանում եյին զարմանալի աջողակ քահանայապետին և դեպի իշխելամոլության և նրա այնպիսի մի տեսակը, վորի նմանը զուր կլինի վորոնել, քրիստոնեյական յեկեղեցու այդ և նախընթաց դարերի տարեգրությունների մեջ։ Իր իշխանությունը նա տալիս եր իր վորդուն և այդպիսով սկզբնավորվում եր մի ժառանգական քահանայապետություն, մի կղերապետական դինաստիա, վոր ընդհատումներով տևեց գրեթե մի ամբողջ դար և, ուրեմն, բավական ժամանակ ունեցավ մշակելու իր համար դինաստիական շահեր ու նախապաշարումներ։
Այս ել մի պետություն եր, դարձյալ ավատական, ինչպես տեսանք, իր անթիվ ու անհամար հողատեր ձրիակերներով, վորոնք, բառիս բուն նշանակությամբ, լափում եյին պետությունը։ Այս դրությունը գալիս ընդհարվում եր աշխարհական պետության շահերի հետ։ Թագավորական թագը և քահանայապետական խույրը դառնում եյին իրար հակադրված ույժեր, և ընդհարումը դառնում եր անխուսափելի։
Պետականացրած քրիստոնեյությունից հայ Արշակունիները սպասում եյին իրանց խախուտ գահի ամրապնդում, բայց դուրս եր գալիս հակառակը։ Բավական չեր Սասանյան Իրանը, բավական չեյին նրա կողմնակից հայ ավատական տերերը և ահա գալիս եր մի յերրորդ ուժեղ կողմ, վոր խարսխված եր հենց այդ խնդրված ու փնտռված բյուզանդականության վրա, բայց իր կուսակցական և դինաստիական շահերով չեր կարող չլինել հակառակորդների շարքերում։ Ընդհարումը նրա հետ հասունանում եր արագ կերպով և դարի մի խոշոր մասը լցվում եր այդ ընդհարման անցուդարձերով։ Արշակունիներն այդ կռվի մեջ թույլ կողմն եյին, վորովհետև նախարարական դասի մեջ կողմնակիցներ չունեյին։ Խոսում եյին տնտեսական հակամարտ շահերը։ Արոտային գոտիների ավատականությունը, լինելով Սասանյանների կողմնակից, հեշտությամբ յենթարկվում եր պարսից արքունիքի գայթակղեցուցիչ խոստումներին` թե իրանց կտրվի