Այս էջը հաստատված է

կեսին Վախթանգը մեծ hանդիսավորությամբ դուրս եր տանում իր բանակը Թիֆլիսից դեպի Գանձակ: Ճանապարհից նա առաջ եր ուղարկում Յեսայի կաթողիկոսին, վոր գնա Ղարաբաղի հայ զորքը տանի Գանձակ, ուր նա պիտի խառնվեր վրաց բանակին: Հետևյալ նկարագրությունը ցույց ե տալիս, թե վորպիսի վոգևորությամբ տեղի ունեցավ յերկու ժողովուրդների զինական յեղբայրակցության հանդեսը։

«Եւ ըստ Հրամանին,-գրում ե Յեսային,-եկեալ մեր յարդարեցաք զնոսա ըստ օրինի զորաց իշխանաց, վասն զի անվարժք էյին զինուորական սպասաւորութեանց և այսպէս բովանդակեալ զամենայն իբրև տասն հազար արս ընտիրո և սպառազէնս. ընդ որոց և ղդասս քահանայից և պաշտօնէից մերոց ասեալ մեծաւ ճոխութեամբ և խնջոյիւք համարելով նոր նորոգեալ զիշխանութիւն հայոց և գնացեալ իջաք մերձ ի քադաքն Գանջայ Չօլակ անուն վայրն յաւուրս 3։ Քանզի և թագաւորն Վախթանգ բանակեալ էր յայն կողմն քաղաքին ի վերայ ջրոյն որ Ղօչղարի գետ և Ղարա-արխ ասեն, և զկնի երից տւուրց ապա հրաման արար գնալ առ ինքն: Որ և ելեալ գնացաք և ի մերձենալ բանակի նորին, ինքն իսկ հրաման արար զօրաց իւրոց ընդ առաջ լինել մերայնոցն իբրև ողջամբ ընդունել զնոսա։ Եւ այսպէս մեծաւ շքով հանդիպէլ միմեանց երկուց կողմանց զօրացն․ և իբրև զօրէն պատերազմի ռազմ կարգեալ ճակատ առ ճակատ և քաջամարտիկ մանկունք մերոյս դիմաց յառաջ խաղացեալ ճախր առեալ քաջընթաց երիվարօք և զինակազմ զրահիւք պարէին յանդիման ճակատուն և է ձայնէ հրացանացն որոտայր և թնդայր վայրն այն և փոշեխառն ծուխ նորին, իբրև զկայծակնափայլ ամպ արգել զճաոադայթս արեգականն մինչ զի զմիմեանս հազւ տեսանէաք։ Եւ այսպիսի խրատութեամբ հասեալ իջաք մերձ առ բանակի նոցին, զոր տեսեալ Վախտանկին այսպիսի յասաջադիմութիւն մերայնոցսք ցնծացաւ ի հոգի և ի մարմին իւր։ Եւ նոյն ժամայն յզեալ կոչեաց ու ինքն զմեզ և զգլուխ կարգեալ տղային և զմելիքսն և յորդորական բանիւ յուսադրեաց և զօրացոյց տոելով այսուհետև զօրասջիք և քաջ լերուք իբրև յորդիս զօրութեան և յուստեքէ և յումեքէ մի՛ երկնչիցիք զի ահա հասեալ է ժամանակ փրկութեան քրիստոնէից։ Եւ դարձուցեալ զբանն առ մեզ և յոյժ շնորհակալ եղև ի մէնջ․ և է վաղիւն գամենեսեան զգլխտւորսն Խիլայեաց և այսպէս մսացաք առ նմա զտւուրս իբրև զ25։ Եւ պաաճառ սորին այսպէս սէր առնելոյն ընդ մեզայն է առաջինն՝ զի բնական սէր ունէր ընդ ազգիս հայոց և ոչ այնքան հաւատայր ազգին իւրոյ վրաց, զոր միշտ նենգաւորը և խորամանկք են․ վասն այս կամէր այս զօրս մանաւանդ ազդս հայոց իւրն սեփհականացուցանել որպես տիփլիզեցիք։ Եւ երկրորդ զի յատկացեալ և ստուգեալ էր գալուստ մեծի կայսերն ըռուսաց Պետրոսի և կամէր հայ և վրացի զօրօք ճոխ և շքեղ ընդառաջ ելանել նմա»[1]

Մի ուրիշ, նույնպես հոգևորակաՆ ականատես, վերևում մեր հիշած Մինաս վարդապետ Փարվեղյանը, այսպես ե հրճվանք գեղգեղում նույն այս հայ-վրացակաՆ զինակցության առիթով.

«Եւ եկն համբաւ աւետեաց թէ գալոց է վերոյդրեալ թագաւորն հանդերձ

  1. Յեր․ 58-60․