Այս էջը հաստատված է

ունեցող առևտուր Դամասկոսի կերպասներով, հայելիներով և այլ թանկարժեք ապրանքներով[1])։ Այս Վոսկանի յեղբոյրորդի Ստեփանոս Շահումյանը ինքն ել վաճառական, Մեղրիի շրջանի Յեկդաստան գյուղից, հայ զինական շարժման նախաձեռնող է հանդիսանում և գնում ե Թիֆլիս` կազմակերպչական միջոցներ խնդրելու համար։ Այդ, յերևի, այն ժամանակ եր, յերբ Վախթանգն արդեն մեկնել եր իր զորքով դեպի Գանձակ, ուստի Ստեփանոսը գնում եր Մցխեթ, Վախթանգի վորդի Բակուրի. մոտ, վոր կոչվում եր Շահ–Նավազ և գտնում ե այնտեղ արդեն մի ամբողջ պատրաստի ձեռնարկություն, վոր, յերևի, գործադրության մեջ կմտցվեր, յեթե Շահումյանը գնացած՛ ել չլիներ խնդրելու։

Ղափանին տրվում եր, իրրև կազմակերպչական կորիզ, հայ զինվորական մի փոքրիկ գունդ, բաղկացած մոտ 400 հոգուց[2] )։ Այս ույժի հոգին դառնում եր մեզ ծանոթ Թիֆլիսեցի Ղուզանենց Փարսադան բեկը, վորի վորդիներից մեկը, Աբտլմասեհ անունով, մեկն եր այն յերեսուն Թիֆլիսեցի գլխավորներից, վորոնք պիտի որ հրամանատարներ լինեյին Ղափանում։ Իսկ գլխավոր հրամանատարությունը Բակուր-Շահ-Նավազը հանձնում եր Ալիխանի վորդի Դավիթ-բեկին, վոր նույն Փարսադան-բեկի փեսան եր[3] և կարող եր հենց ինքն ել լինել Ղափանցի։ Այսպիսով Ղարաբաղի զինվորական խմբավորությունից այս յերրորդը, յեթե պիտի գործեր մի միջավայրում, վոր գլխավորապես խոջայական կապիտալին եր պատկանում, նրա համար Վրաստանի տված կադրերն ել մեծագույն մասամբ Թիֆլիսից եյին, վոր նույնպես խոջայական կապիտալի միջավայր եր գերազանցորեն:

{{Կենտրոն|'8.' «Գալոց Է փրկիչն քրիստոնէից»… Այս մի աղաղակը եր, վոր արձակում եյին Արևելքի հեծող ժողովուրդները, դրանց մեջ հաճախագույն և հայերը, դարերից ի վեր։ Այժմ եր, վոր հայերի համար վորոշ թանձրացեալ մարմին եր դառնում այդ աղաղակը։ Հորիզոնի վրա գծագրված եր այդ կերպարանքը, վոր խոստացել

  1. Հ. Ալիշան-«Սիսական», յեր. 455
  2. «Դաւիթ բեգ.-Ընտիր պատմութիւն Դաւիթբէգին և պատերազմաց Հայոցն Խափանու, Վաղարշապատ, 1871, յեր. 6:»
  3. Մեսրոպ յեպիսկոպոս,Բանբեր Էջմ. Գիտ. Ինստիտուտի, յեր.135