Այս էջը հաստատված է

եր փրկել և կարծես գալիս եր փրկելու։ Այս Պետրոսն եր, առջին անձնավորումը։ Այնուհետև ել հայ ժողովուրդն ունեցել ե շատ այդպիսի անձնավորված տեսիլներ իր հորիզոնների վրա, ամենքն ել «գալոց է փրկիչն»։ Պետրոսը դրանց բոլորի նախարկարապետն եր, դրանց բոլորի ճիշտ որինակը, սպառիչ բովանդակությունը։ Յեվ այժմ ե, վոր պատժությունը պիտի կատարե իր կարևորագույն պարտավորություններից մեկը-ցույց տալ, թե ի՞նչպես եր գալիս այդ «փրկիչը»։Դրա համար մեզ հարկավոր ե, գեթ առժամանակ, թողնել միամիտ մարդկանց մանկական հավատավորությունն ու այստեղից առատորեն հոսող հրճվանքները, աղոթքները, մի խոսքով ամբողջ քաղաքական յերազատեսությունը և մտնել փաստերի, վավերաթղթերի մեջ։

Մենք, արդեն տեսանք, վոր Շամախու գրավումը, 1721 թվի ամառը Դոուդ-բեկի և Սուրխայի ձեռքով՝ այնքան շփոթեցրեց Պետրոսին, վոր նա շտապեց վերջացնել շվեդական պատերազմը և հրամայեց իսկուույն պատրաստվել պարսկական արշավանքին: Յերկու քաջարի դաղստանցիները տիրանալով Շամախու անհուն հարստություններին և իրանց նստոցը հաստատելով այդ քաղաքում, լայնարձակ հնարավորություն ստացան տարածելու, իրանց արշավանքները դեպի պարսկական այն քաղաքները, վորոնք գտնվում եյին Կասպից ծովի վրա և նույնպես գցել նրանց իրանց ձեռքը։ Առաջին հերթին վտանգ սպառնում եր Դերբենտին։ իսկ այս քաղաքի անկումը կնշանակվեր, թե կասպյան այս ծովափն անցնում եր ոսմանյան թյուրքերին, քանի վոր Դոուղ-բեկն ու Սուրխայը համարվում եյին նրանց գործակալներ։ իսկ այսպիսի մի կարելիություն պիտի փչացներ Պետրոսի ամբողջ ծրագիրը Պարսկաստանի վերաբերմամբ, վորի գործադրության համար նախապատրաստություններ նա սկսել եր տվել դեռ 1720 թվականից։ Մեզ արդեն ծանոթ դեսպան Վոլինկսին ինչպես գիտենք, ժամանակը հասած եր համարում, վոր Ռուսաստանը գրավեց կասպիական ծովի հարուստ ափերը և մանավանդ գիլանը, վոր պարսկական մետաքսի հայրենիքն եր համարվում։ Տալով իր համաձայնությունն այդ առաջարկության, Պետրոսը նշանակում եր Վոլինսկուն աստրախանի նահանգապետ, վորպեսզի նա գաղտնի պատրաստուիթյուններ տեսնե։ Այդ պատրաստուիթյունների մեջ եր և այս հրահանգը․ «Թեքել Քարթալինիայի թագավոր Վախթանգին և մյուս քրիստոնյաներին դեպի Ռուսաստանի ոգուտների, հավատացնելով նրանց, թե Պետրոս 1-ը բարեհաճ ե տրամադրվտծ դեպի նրանց և հուսադրելով, թե նրանք կունենան թագավորի