Այս էջը հաստատված է

հովանավորությունը [1]): Յեվ վորովհետև այսպիսի մշուշապատ խոսքերով հեշտ չեյին գրավվի և Արևելքի միամիտ ժողովուրդներն, ուստի Վախթանգը 1721 թվականին ռուսաց բանակի գլխավոր հրամանատարից հարցմունք եր ստանում, թե ռուսական վորքան զորք ե հարկավոր, վոր Վրաստանն ազատվի պարսկական լուծից և պատասխանում եր, թե բավական ե ռուսական 10 հազարանոց մի ոժանդակ զորաբաժին, վորպեսզի ինքն ազատե քրիսաոնյա ժողովուրդը գերությունից։ Այսքանը բավական եր, վոր Վախթանգը տրամադրվի այն մտքով, թե ռուսներից պիտի ստանա ոժանդակ զորաբաժին. Վախթանգը, ճիշտ վոր, այդպիսի հավատ կազմեց իր համար և մի աղերսագիր ուղարկեց Պետրոսին, հայցելով նրա օգնությունը։ Գործն այսքանով ել արված վերջացած եր։ Մեզ հայտնի թղթերից վոչ մեկն ել չե պարունակում Պետրոսի վորոշ և դրական խոստումը։ Բերանացի, յերկդիմի ոչնչի չպարտաոավորեցնող խոսքեր անհնարին չեր վոր չլինեյին։ նպատակն իրագործված եր լիովին. Վախթանգն ընդ միշտ հակեցված եր Ռուսաստանի ոգուտների կողմը։

Պարսկական արշավանքը Պետրոսը նշանակել եր սկսել 1723֊ին։ Բայց Դոուդ-բեկը և Սուրխայը շտապեցրին նրան։ Նա յերկյուղ եր կրում, վոր յեթե ուշ գնա, կասպիական յեզերքներին կտեսնե իրան կանխած ոսմանցիներին։ Բայց, վորպեսզի թե ոսմանցիներին և թե նույն իսկ պարսիկներին կասկածներ ի տեղիք չտա, Պետրոսը նախապես բանակցություններ եր սկսում յերկու կառավարությունների հետ հավատացնելու համար, թե իր արշավանքը Պարսկաստան՝ նվաճողություններ անելու համար չե, այլ միակ նպատակ ունի պատժել ապստամբներին, այսինքն լեզգիներին։ Այսպես ել հայտարարում եր Արևելքի ժողովուրդներին ուղղած իր մանիֆեստով, վոր հրատարակում եր Աստրախանում, իր այնտեղ հասած որը, հունիսի 15-ին, վոր գրված եր պարսկերեն, թյուրքերեն և թաթարերեն լեզուներով հետևյալ բովանդակությամբ.

«Վորովհետև 1721 թվականին լեզգիների տիրապետող Դոուդ֊բեկը և Ղազիղումուխի տիրապետող Սուրխայը վորոնք ապստամբված են շահի, իրանց թագավորի դեմ, գրոհով վերցրել են Շամախին և այնտեղ առևտուր անող ռուս մարդկանց կոտորել են և նրանց ինչքը չորս միլիոն արժողությամբ հափշտակել են և պահանջը, վոր այս ապստամբներից ապահովություն ստացվի, Շահը չի կատարել, ույժ չունենալով, ուստի մենք ինքներս, համարելով չափազանց վիրավորված կայքի և պատվի կողմից, վճռեցինք պատժել այդ ապստամբներին վորոնք վնասակար են յերկու կողմերին եր Շահի այս բոլոր երկիրներում

  1. Бутков, 1, с. 6.