ապրող հպատակներին հուսադրում ենք, վոր վոչ վոքի ամենափոքր վնաս թե անձի և թե սեփականության վերաբերմամբ չի հասցվի, մի այն թե նրանք տ նգիստ մնան իրանց բնակարաններում, հանդուգն կողոպտիչներին չկցվեն և նրանց, ծածուկ թե հայտնի, չոգնեն փողով կամ ուտելիքներով, իսկ օրան հակառակվողները մեր թշնամիներ կճանաչվեն և նրանց հետ կվարվենք առանց գթության։ Դրան բոլոր հպատակներին, վորոնք գտնվում են այս մարզերում առևտրական կամ այլ գործերով, ինչպես այս պահանջում ե յերկու պետությունների մեջ կնքված հավիտենական հաշտությունը, արվում ե հուսադրության, թե նրանք ռուսական զորքերից վախելու վոչ մի բան չունեն, միայն թե մնան հանդարտ ու հանգիստ»[1]:
Յեվ ահա կովկասйան քրիստոնյաների «փրկչի» առաջին հատկությունը նա պարսից Շահի բարեկամն ե, գնում ե նրա դեմ ապստամբներին պատմելու։ Յեվ բոլորովին զուր են տրված Շամախու Դոուդ-բեկի, Սուրխայի անունները բոլորովին անաեզի յեն ռուս վաճառականների նրանց 4 միլիոնանոց գույքի հիշատակությունը։ Այդ բոլորից ոչ մեկը չե արշավանքի նպատակը։ Ահա Աստրախանում նա նոր միայն ստանում ե տեղեկություն թե ավղանները գրավել են Ջուղան։ Յեվ իսկույն նրա մտքի մեջ ծնունդ ե առնում քաղաքական առևտրի նոր, ընդարձակ ծրագիր։ Նա միայն յերկու դաղստանցիներին չե գնում պատմելու այլ ավելի հեռու դեպի հարավ մինչև Սպահան Միր-Մահմուդին վոչնչացնելու և Շահ-Սուլթան–Հյուսեյինին ամուր կերպով իր գահի վրա հաստատելու համար։ Միայն թե դրա համար վճարեն իրան, լավ վճարեն։ Յեվ այս եր ինքն իրան Պարսկաստանի վատթարագույն մուլա Շահին վաճառող քաղաքական փերեզակը վոր նույն այդ Շահից պիտի խլեր Վքաստանն եր Հահայստանն ել։
Սպահանի պաշարման լուրին իբրև պատասխան կայսրը հանձնարարում եր Պարսկաստանի իր հյուպատոս Ավրաամովին հետևյալը:
«Աշխատել տեսնել հին թե նոր Շահին և առաջարկել նրան թե գնում ենք դեպի Շամախի ոչ թե Պարսկաստանի հետ կռվելու համար, այլ ապստամբներին նվաճելու համա, վորոնք մեզ վիրավորել են, և յեթե Շահին հարկավոր ե մեր ոգնությունը, մենք պատրաստ ենք նրան ոգնելու` մաքրել յեր կիրը բոլոր թշնամիներից և նորից հաստատել ներկա կառավարությունը Պարսկաստանում, միայն այն պայմանով, վոր Շահը զիջե մեզ դրա փոխարեն մի քանի մարզեր Կասպից ծովի վրա: Իսկ յեթե նա Էր ներկա թուլության մեջ կմնա-այս առաջարկությունը չի ընդունի, այն ժամանակ թյուրքերն անպատճառ ձեռք կգցեն ամբողջ Պարսկաստանը, մի բան, վոր մեզ հակառակ ե և մենք ուզում վոր վոչ նրանք տիրեն, վոչ ինքներս, բայց չունենալով Շահի հետ
- ↑ бутков, с. 17.