Այս էջը հաստատված է

դաշինք, չենք կարող նրան պաշտպանել, այլ միայն ծովին մոտիկ հողերը կվերացնենք չենք կարող թույլ տալ, վոր թյուրքերը մտնեն այնտեղ և յեթե այն հաճելի կլինի Շահին թող անհապաղ դեսպան ուղարկե մեզ մոտ դաշնագիր կնքելու համար, ուր վոր կգտնվենք մենք Կասպից ծովի ափին»։

Ավրաամովը պատասխանում եր նրան:

«Շահի դեսպանը շուտով կգա»[1]

Այսպես Պարսկաստանի հետ։ Իսկ հուլիսի 2֊ին Արստրախանից ուղարկվեց Վրաստան, Վախթանգ թագավորի մոտ, դեսպան Բորիս Տուրկեստանովը,վորի հետ թե հույս ունի, վոր դեսպանի տեղը հասած ժամանակ ինքն արդեն մտած կլինի Պարսկաստանի սահմանները.

<<Վոր քրիստոնեյության ոգուտը, ամրապնդված պրինցի (Վախթանգի) խոստումով, պահանջում ե, վոր նրա զորքերը միանան ոուսական զորքերի հետ. յերբ այս վերջինները տեղ կհասնեն>> Վախթանգը պարտավոր եր հարձակում գործել լեզգիների վրա, վորոնք վնասաբեր են թե Ռուսաստանին և թե նրան, և վորքան շուտ կատարվի այդ, այնքան լավ: Այդ ժողովուրդների հետ գործ սկաելուց հետո պետք եր իմաց աալ թագավորին, վոր և այն ժամանակ կնշանակե աեղ, ուր պիտի գար պրինցը՝ նրա հետ տեսնվելու համար: Իսկ յերբ Վրացական բանակը կմտնե Պարսկաստան մերինի հետ միանալու համար, այն ժամանակ բնակիչներին վոչ միայն ջպետք ե նեղացնել, այլ ըստ կտրելույն հուսադրել, վորպեսզի բնակիչները չփախչեն և մենք ամենքին չդառնացնենք և այդպիսսվ չկորցնենք ամեն ինչ[2]

Վախթանգը պատասխանեց կայսրին մի նամակով, վորի մեջ շռայլում եր ամեն գովասանքներ և հաճոյախոսություններ նրա հասցեյին, իսկ իրան անվանում եր <<ձեր մեծության հովանավորության և պաշտպանության վրա հույս դրած ձեր դրան ծառայող՝ քարթալիցիների թագավոր Վախթանգ>> ապա գրում եր.

<<Յեվ զեկուցում ենք ձեր մեծության, վոր մենք սրանից առաջ գրել ենք ձեզ մեր խնդիրը լատիներեն այն նամակի մեջ, վոր գրել եր կաթոլիկ մի քահանա այն պատճառով, վոր մենք ուրիշ վոչ վոքի չեյինք հավատում. Մինչև այժմ մեզ չհայտարարվեց ձեր վոչ մի հրամաննը պատասխան այդ գրության և մենք գտնվում եյինք սպասողության մեջ, ինչպես Ադամը, մեր նախահայրը սպասում եր Քրիստոսից ազատություն դժողքից: Այժմ մենք տեսանք այդ հրամանը և ստացանք իշխան Բորիս Տուրկեաստնովի միջոցով նամակը և ակնածության արժանի հրովարտակը, վորի մեջ ամփոփված եյին հոգու և մարմնի համար բուժիչ խոսքեր. մենք, ուրախացանք և որհնեցինք ձեր թազավորության հզորությունը, մենք, լույսի վորդիներս թողված խավարի մեջ։ Սուրբ ավեատարանն ասում ե. <<Ով վոր խմելու ցուրտ ջուր կը տա հանուն առաքեալի նրա վարձքը չի կորչի>>: Բայց այն րարի հովիվը, վոր կվերադարձնե մեզ կորած վոչխարը, վորին հափշտակել եր անազորույն գազանը, ազատե և տանե։

  1. Бутков, 1, с. 18-19>
  2. Пврвписка,на иностронных языках, грузинских царей ц росийцкими государями. СПБ. 186 С. LXXV