Այս էջը հաստատված է

յերկնավոր հոր մոտ նրա այս գործածը վորքան բարձր ե ջուր տալուց: Հետո մենք, բոլոր քրիստոնյաներս մեր հողերով և զօրքով հպատակվել ենք ձեր մեծության և պատրաստ ենք մեր գլուխը դնել ձեզանից դժբախտաթյունը հեռացնելու համար։ Այն իսկ ժամանակ, յերբ մենք ստացանք ձեր մեծ հրամանները մեզ մոտ յեկավ Շահից ուղարկված սուրհանդակը, վորի միջոցով նա հանձնում ե մեզ գլխավորությունը Ադրբեջանի վրա և գրում ե, վոր մենք գնանք լեզգիներին էն պատժելու։ Այս պատճառով մենք զօրքեր ժողովեցինք և Աստուծու ոգնությամբ օգոստոսի 20–ին կմոտենանք Գանջային։ Այն տեղի բոլոր հայերին և թյուրքերին մենք կմիացնենք Շահի զօրքերին և այնտեղից կսկսենք պատերազմական զործողությունները լեզգիների դեմ, սպասելով ձեր մեծ հրամաններին[1]»:

Այմժ դիմենք բուն արշավանքին։ Աստրախանում հավաքված եր Արևելքի համար մի շատ պատկառելի բանակ—30 հագար կանոնավոր և մոտ 70 հազար անկանոն գորքեր։ Հեծելազօրքը ցամաքով գնաց դեպի Կովկասյան լեռները, մնացածները նավ նստեցին հուլիսի 18-ին. ինն որից հետո նավերը մոտեցան ափին, հասավ և ձիավոր զորքը և ամբողջ բանակն սկսեց առաջ խաղալ: Մինաս վարդապետն ել զորքերի հետ եր։ Օգոստոսի 3-ին Ադրախան գետի ափից Պետրոսն իմաց եր տալիս Վախթանգին իր գալուստը բանակի հետ, վոր գտնվում ե Թարք տանող ճանապարհին, վորտեղից կերթա Դերբենտի և Բագվի վրա։ Կայսրը պահանջում եր վճռական պատասխան` կարող և Վախթանգը հարձակում գործել ապստամբ Դոուդ–բեկի վրա. յեթե կարող ե, հարկավոր ե, ուրեմն, իսկույն գնալ նրա դեմ, իսկ յեթե չե կարող, պետք ե միջոցներ գտնե ռուսաց բանակի հետ միանալու համար։ Միացման տեղը պիտի վորոշեր Վախթանգը և հայտներ Պետրոսին, վորի կարծիքն այն եր, թե այդ միացումը հարմար կլիներ, վոր տեղի ունենա Դերբենտի և Բագվի մեջտեղերը։ Այդ բոլորին Պետրոսն ավելացնում եր, վոր յեթե խռովարարները (լեզգիները) փակվեն մի բերդի մեջ, պետք ե պաշարել այդ բերդը և իմաց տալ իրան, Պետրոսին[2]

Ռուսական արշավանքը, սակայն, չհանդիպեց վոչ մի արգելքի ստացավ զինվորական գբոսանքի կերպարանք։ Տեղային լեռնցի իշխողները միմյանց յետևից հնազանդություն հայտնեցին Պետրոսին։ Մեկն եր միայն, վոր աննշան դիմադրություն ցույց տվեց և դրա համար ել սաստիկ պատժվեց։ Ռուսները մոխիր դարձրին նրա վոստանը կազմող գյուղաքաղաքը, վոր բաղկացած եր 500 տնից։ Այս հարվածը չմոռսէցան դաղսաանցիները

  1. Там-же,с. 139.
  2. Там-же, с.LXXVI