Այս էջը հաստատված է

Հոկտեմբերի 4-ին կայսրը հասավ Աստրախան և կազմակերպելով յերկու առանձին զորաբաժին, մեկը հանձնեց գեներալ Մատյուշկինին` Բագուն վերցնելու համար, իսկ մյուսը, գնդապետ Շիպովի հրամանատարության տակ: Հրաման ստացավ գնալ Կասպից ծովի հարավային ափերը և գրավել Ռաշտ քաղաքը։ Պատրվակն եր պաշտպանել Գիլան նահանգը ապստամբներից (ավղաններից), բայց իսկական պատճառն եր հափշտակել մի շատ հարուստ նահանգ, վոր միայն մետաքս տալիս եր տարեկան 70 հազար փութ[1])։ Այս համեղ պատառի յետևից ուղարկվող զորաբաժինը նոյեմբերի սկզբին անձամբ ճանապարհ եր դնում ինքը Պետրոսը, վորից հետո գնում եր Մոսկվա։ Շիպովը կատարում եր նրա հրամանը ճշտությամբ և նոյեմբերի վերջին իր զորքով նստած եր Ռաշտում։ Իսկ Մատյուշկինը Բագուն կռվով վերցրեց 1723-ին։

Իսկ ի՞նչ եր անում պարսից կառավարությունը։

Թահմազ Շահը իր հոր նման անընդունակ մարդ եր։ Թափառելով քաղաքից քաղաք Հյուսիսային Պարսկաստանում, նա հազիվ կարողացավ հավաքել իր շուրջը 400 հոգի։ Իսկ Սպահանում փակված հայրը վերջին հուսահատության եր հասել։ Այս անճարության մեջ եր Թահմազը, յերբ հյուպատոս Ավրաամովը առաջարկեց նրան, Պետրոսի հանձնարարությամբ, ռուսական ոգնություն՝ մեզ արդեն հայտնի պայմաններով։ Թահմազը համաձայնություն տվեց և իր կողմից դեսպան նշանակեց Իզմայիլ բեկ անունով մեկին, լիազորելով նրան կնքել ռուս–պարսկական դաշնակցություն, Իզմայիլ բեկը ցամաքով ճանապարհ ընկավ դեպի Դերբենտ՝ կայսրին հանդիպելու համար, բայց նորից վերադարձավ Ռաշտ, կամենալով ճանապարհորդել այն նավերից մեկով, վորոնք տարել եյին Շիպովի զորաբաժինը:

Իսկ այդ ժամանակ վորոշվում եր Սպահանի վիճակը։ Շահ-Հյուսեյինը, անոգնակտն և ամենքից լքված, անձնատուր եր լինում Միր-Մահմուդին, վոր սկզբում ընդունում եր նրան շատ լավ, սակայն այս չեր խանգարում, վոր նա վերջ դնե Սեֆեվիների դինաստիային և իրանով սկսե շահական մի նոր դինաստիա, ավղանականը, մայրաքաղաք ունենալով դարձյալ Սպահանը: Թահմազին յեթե մի բան մնում եր Պարսկաստանից, այդ ել մի քանի յերկիրներ եյին հյուսիսում. ինչպես կարող եր այդ յերկիրների մի նշանավոր մասը տալ ռուսներին։ Նա փոխում եր իր միտքը

  1. Буков, с. 33