Այս էջը հաստատված է

ս. խաչ օր եկեք յուխտ։ Ղարսու փաշեն ղադազայ արար՝ որ օսմանցուն ըռայեաթ Խայ չը գնայ Էջմիածինն և ասաց թե՝ ձեր կաթուղիկոսն Ըռուստին խետ միայվորվել այ և Ըռուստն բերել այ Ղզլբաչի երկիրն՝ որ գան մեզ վրայ. Կարդայ էդ մահանովն ուզեք գրնեք, ձեր վանքումն աղոթք առեք, վոր մենք վարթարաֆ լինենք։ Դուք ուրախացնեք, մենք ձեր կաթուղիկոսին եստոնք թողելէց չենք»[1]

Վերջապես մի յերրորդ վկայություն.

Բայեազտի քուրթի բէկին խաբար կը տանէն թե Ըռուստն եկէլ այ՝ Յարևան զաֆտել այ և էլչի այ ուղարկել որ Էջմիածնումն նստած այ: Էս բեգն վախութենէն մինմարդ կուղարկի Էջմիածինն կաթուղիկոսի կուշտն՝ թե տեսնի էս խաբարն աղորթ այ, թե սուտ, և կաթուղիկոսին էլ կասի՝ թե մեր բէգն քեզ շատ բարև կոսի ասում այ՝ թէ յեփ ըռուստըն գոյ, թողուս ոչ՝ որ մեզ զարար խասացանեն, որ ես իմ էլովս խայ կըդառնանք, քոյ ժողովուրթն անք և կաթուղիկոսն այս ջուղապը կը տայ՝ թէ Ըռուստն էս երկիրը չե եկել և լսել էլ չեմ թէ էս տեղեքս այ գալման ե էդ խաբարանոցեն խաբար չունեմ և իւր քրիստոնեայ դառնալէն խամար ասես թէ եթէ Ըռուստի ախիցն աս քրիստոնեա դառման, ես Ըռուստին բաներին մոնչ խաբար ամ, մոնչ լսել ամ։ Օսմանլուն էս ֆանդօվն ուզում այ եղել՝ որ մեր կաթուղիկոսին սըռ իմանայ և մեր խեղջ ողորմելի Հայոց ազկն կրակ գցի և վարթարաֆ արի»[2]:


Այսպես եյին սուննիները։ Թեև նրանց և շիաների մեջ թշնամությունն անցնում եր ամեն չափ ու սահման, բայց հարցը եկավ հասավ ռուսներին բերող քրիստոնյաներին, նրանց մարտական ճակատներն այդ համիսլամական ընդհանուր վտանգի դեմ սկսեցին հաճախ միանալ մի գծի վրա։ Մենք գիտենք, որ Վախթանգի անհաշտ թշնամին Կախեթի Մոհամմեդ.–Ղուլի-Խանն եր։ Գանձակից վերադառնալուց հետո նրան միացան և Գանձակի, Բորչալվի, Ղազախի խաները և մի ընդհանուր ամբաստանագիր ղրկեցին Շահ–Թահմազին Վախթանգի դեմ.

«Եթէ խորհեալ է զապստամբութիւն ի քէն միաբանէ ընդ ինքեան զազգն հայոց և վրաց, և դեսպանս արձակեալ առ թագաւորն ռուսաց զի եկեալ տիրեսցէ աշխարհին քոյ: Արդ՝ զոր ինչ հաճոյ է յաչս քո, հրամայեսցես առնել։ Իսկ նորաբուսիկ անխոհեմն այն գրեաց հրովարտակ եթե զերկիրն Կախեթու և Քարթալայ որ է Տփխիս բոլոր թումանօքն վրաց, ետու Մհամետ ղուլի խանին և զամենայն գլխաւորս և զօրս Գանջայու, Երևանու և զայլս և զվերոյ գրեալսն ետու նմա ոգնական, ահա պահանջեմ ի ձենք զՎախտանկն և կամ զգլուխ նորին. վաղվաղակի յդեսջիք առ իս»[3]

Սկսվեցին ազգամիջյան կատաղի կռիվները, վորոնք ամբողջ յերկու տարի քարուքանդ արին վոչ միայն Քարթալինիան, այլև Կախեթը և վորոնց մանրամասնություններով մենք այստեղ զբաղվել

  1. Անդ., յեր. 193:
  2. Անդ, յեր.197-198
  3. Յեսայի. յեր. 62-63