Այս էջը հաստատված է

չենք կարող[1])։ Շեշտենք այստեղ մի նշանավոր հանգամանք։ Չի կարելի ասել, թե այդ անխնա ընդհարումները չեյին կարող վերջանալ փոխադարձ համաձայնությամբ և հաշտությամբ։ Մենք ունենք փաստ, վոր նույն այդ դսրոված Մոհամմեդ֊Ղուլի խանը Եջմիածնից իր մոտ եր տանում հայոց կաթողիկոսին՝ իրան Վախթանգի հետ հաշտեցնելու համար։ Բայց հաշտություն չեր կայանում, վորովհետև մեջ տեղ, մի կողմի համար, ամեն զգուշություն, ամեն զիջում ավելորդ, նույն իսկ վնասակար եր դարձնում անվերապահ, կույր հավատը դեպի ռուսաց թագավորը, վոր հմայք, պաշտամունք եր դարձել վախթանգյան կողմի վրացիների համար։

Ահա մի. խոշոր ապացույց, վոր տալիս են հայերը և վորի պատմողը դարձյալ Պետրոս դի Սարգիս Գիլանենցն ե.

«Պապանէ որդի Աթամշեն, գրում ե նա, - որ Մամուդ - ղուլի սանդուղ- դարն այ, Կախեթու արեկ Յարևան ասաց՝ թե Մամուդ ղուլի խանն[2]) ինձ էլչի դաստուրի ուղարկեց հայոց ասկարի մեծայորին կուշտն՝ թէ խանն ասում այ էս ինչ բան այ վոր դուք ասում եք, եկէք ինձ հնազանդեցեք, ինչ ձեր մաթլաբն այ, ես կը տամ. մեծություն, փող, երկիր, ձեր ամենայն մաթլաբն ես հասիլ կանիմ. թաք լինի՝ ինձ հնազանդեք և իմ խոսկն լսէք. Հայոց ասկարին մեծայորն այս ջուղաբն արետ՝ թէ մեզ մոչ մեծութիւն, մոչ փող, մոչ երկիր այ լազում. մենք քեզանէ մոչինչ չենք ուզում և քեզ ճանաչում չենք. մենք մեծ եփռայտօր թագաւորին խամար ենք բոլորվել. մենք նորայ ծառայ ենք, նորա ուղուրով ճանապարս անք ականում և նորայ մարդն անք։ Աստուծոյ ողորմութեամբ՝ թէ մեծ եփռայտօրն արեկ էս երկիրն՝ կու գնանք ուր կուշտն կամ թէ ինչպես յուքմ կառի՝ էնպես կառենք։ Եթէ Աստուած մի արասցէ՝ թէ մեծ եփռայաօր թագաւորն գոյ ոչ էս երկիրն կամ թէ մեզ խամար մին բան չը գրի, որ ուր ողորմելի ծառէքն մոռանայ, մենք ինչպես որ բոլորվել անք, ել էնպէս կը ցրվենք, յամենք մեր տեղն կը գնանք։ Մամուդ-Ղուլի խանն եդ ֆիքրն առի ոչ որ՝ մենք նրա հնազանդող չենք»[3]:

Մոհամմեդ-Ղուլի խանը բարկանում ե այս պատասխանի վրա, Կախեթի և Յերևանի զորքերը միացնում ե իրար հետ և ուղարկում ե հայ զորքերի վրա։ Վերջիններս ջարդում փախցնում են խանական զորքերը, վորոնք իրանց պարտության վրեժը հանում են Գեղարքունու անմեղ հայ ազգաբնակոլթյունից.

«2 հազար ջանիցն իվել թէ մեծ, թէ պստիկ կին, մարդ, մինչև կաթնայկիր արախայ խային ջառթել, որչանք ապրանք, կին, խիզան կը քաշեն, կը բերեն Յարևան»։

Այսքանով բանը չե վերջանում։

«Յարևանայ նայիբն և թուրքերն՝ որ կը լսեն թէ Խայի ասկարն ուրէնց

  1. Մանրամասնություններ տալիս ե՝ П. Иоселиэни- «Истор. взг. на гос. Грузии под влэд. царей магаметан», с. 74-80.
  2. Կախեթի թագավոր
  3. «Կռունկ»,յեր.200-201