որ դարէտ երկիրն մեր սրի զորութինն բանացանէք. Աստուծոյ ողորմութեամբն և աջողութեամբն էսպէս արարինք. որ ինչ քաղաք որ գելանայ ծովափ ունէ. որ էն քաղաքովն վերոյ սովդայդարէրն ամենայն ժամ մեր երկիրն ին դոլման ըլղայ. մեր հրամանին տակումնայ և մեր ձեռնումնայ. և յառաջմանէ ձեր Ասկիցն շատ բաժին սովդագարըն դար մեր երկիրն անելէլ գոլման. վասնորոյ էն հայքն որ պարսից երկրումն ան կալման և շատ էլ որ կան մեր երկրումն ջոկ-ջոկ քաղաքանուման կալման ուրէնց սովդայգարութիւնն առնումք մեզնէ ծառայութեամբ խնդրեցին թէ որ էլ նմայնայպես նորոգենք և հաստատենք ձեր Հայոց ասկի սովդայգարութիւնն որև որ պարսից երկրումն էք և մեք էլ յատուկ մեր ինփրայդօռութեան ողորմութեամբն էստօվ յայտնեցինք ձեր թամամի ասկին որ ինչպէս աոաջմէ սովդայգարութիւնն ան ելէլ, առումն էլ նույնպէս մեր նոր առած քաղաքումն էլ սովդայգարութիւն և նորոգումն հաստատէք. էն ջաթտան որ էդ քաղաքին գիլանայ ծովին վերայ այ և ճանապարհն Էդ քաղաքավն այ զոր մեր թագաւօրութիւնն առանց փիքր խաթիրջամ գոն. և թէ կուզեն էդ քաղաքումն որ մեր ձէռքումն այ չորեր կողմանն. որտեղ գեղ և գաւառ ելէլ, ինչպէս որ յառէջ կալման անել էլ տան ով տեղ և էլ նմայնապէս շինութիւն գցէն նստեն և իրենց սովդայգարութիւնն համարձակ և ուրէնց կամքովն սովդայգարութիւն առնեն, հաւատացէք և հավատացնում ամ որ մեք ոչ թէ միայն սովդայգարութիւն ջաթտանամ ձեզ. կառավարում և այլ ձեր ամենայն ջաթտան կուզեմ ձեր խնդրուացքին կատարումն տամ. և շատ բարութիւն հումք կառնեմ ևս այլ առաւել. շահական և շահաւէտ. ուրրիշ կերպիւ զաւողաթ կու լինի և մեծ ողորմութիւն կառնեմք. և այլ շատ էս ջաթտան ձեր Հայոց Ասկին հաւատալէ համար մեք պեթկական տեղիս կացող Հայոց խնդրացկովն դատեցինք մինն նոցայ տիրօրացէն Իվան Կարապետն էս մեր բաց յայտնի գիրն ետուրն ուղարկենք և մեր ամենայն ողորմութեամբ և աղաղաթովն հումք և հրաման արարինք, որ թամամի ամենայն Հայոց Ասկին խնդրվացքն և ամենայն բանն յայտնի առնի և որ ամենայն ճշմարիտ և հաստատ ետուրութիւնն կատարէ. այլ ոտք դորայ և հավադալէ համար էս յայտնի գիրն թադավորին մհրովն տվինք ուրն»[1]):
Պետրոսի իսկական նկատառումը հայերի վերաբերմամբ,- մենք այս շեշտել ենք սկզբից,- առևտրական եր և այս նրա այս «բացահայտ» հրովարտակը հստակորեն ցոլացնում եր իր մեջ նրա քաղաքական կետ նպատակին հայերի վերաբերմամբ։ Ծրագրած լինելով հափշտակել ամրողջ կասպիական առևտուրը, նա բնականորեն պիտի պատրաստեր նյութ այդ մեծ հափշտակությունը բեղմնավորելու համար։ Այսպիսի նպատակի համար իսկապես գեղեցիկ նյութ եյին հայերն, ամենից առաջ, իբրև առևտրական տարր։ Յեվ ահա, դեռ նույնիսկ չվերջացրած կասպիական հափշտակությունը, նա ամենալայն խոստումներով հրավեր եր կարդում այս հրովարտակով հայերին, վոր նրանք գնան «սովդագարություն» անելու Գիլանայ ծովափին ռուսների ձեռք բերած քաղաքներում, շինություններ շինեն, բնակություն հաստատեն».
- ↑ 1)Эзов, с. 353-354.