Այս էջը հաստատված է

տիրապետության և մասնավորապես Լուսավորչյան դինաստիայի համար:

Հայ Արշակունիների համար դեռ մնում եր այն հակակշռող ույժը, վոր ներկայացնում եր հռոմեյական տիրապետության ժամանակից հաստատված տնտեսական կարգը Արաքսի և Արածանիի հովիտներում, այն ե՝ քաղաքային տնտեսությունն իր առևտրական կապիտալով։ Քանի վոր կանգուն և գործունյա յեր այս կարգը, անսասան պիտի մնար տնտեսական դերագահությունը Հայաստանի մյուս մասերի վրա, տալով դրա հետ միասին և քաղաքական ու մշակույթային ուժեղ կենտրոնի դիրքը Արարատյան աշխարհին, և լեռնային ավատականությունը պիտի այդպիսով ունենար հակակշիռ արոտային պարզ տոհմատիրական աշխարհավարության դեմ։ Բայց տոհմատիրական տնտեսությունը Հայաստանի մեջ վաղուց եր մտել զարգացման այն ուղին, վոր տանում եր դեպի ավատական տնտեսակարգը և մնում եր մի հեղաշրջմամբ ընդհանրացնել և ամրացնել ավատականությունը։

Այս հեղաշրջումը հատուկ ե յեղել առհասարակ բոլոր յերկիրներին, իբրև մի համաշխարհային կարգ տնտեսական զարգացման և մեծագույն մասամբ կատարվել ե յերկարատև, անգամ հաճախ խաղաղ պրոցեսի ձևով, կենտրոնական իշխանության թուլացման և վոչնչացման միջոցով։ Բայց Հայաստանում այդ հեղաշրջումը կատարվում եր կատաստրոֆիկ յեղանակով, դրսից արշաված բանակների ձեռքով։

Դրսից արշավող Սասանյան մեծ Շահերից մեկն եր Շապուհ Յերկարակյացը. վոր մի քանի հայ նախարարների առաջնորդությամբ և ունենալով իր կուսակցությունը յերկրում ապրող ավատականության մեջ, մտնում եր Հայաստան՝ այդտեղի պարթևական կազմակերպությունը վտարելու համար։ Իսպառ վոչնչացնել հայ Արշակունիներին նա չկարողացավ, ունենալով իր դեմ Բյուզանդական մրցակցությունը, բայց թուլացնել նրանց, մատնել նրանց թագավորությունը մի յերկարատև հոգևարքի՝ կարողացավ լիուլի չափերով։ Պարսկական զորքերը հեղեղեցին Հայաստանը, պարտության մատնեցին ամեն մի դիմադրական փորձ, մեծամեծ կոտորածներ և գազանություններ կատարեցին: Մեծ առևտրական ճանապարհի վրա ծաղկած քաղաքները մեկ մեկ կործանվեցին կամ բոլորովին ամայացան, կամ վերածվեցին գյուղերի և ավանների: Շապուհն այդ ամբողջ քաղաքային ազգաբնակությունը, վոր Փավստոսը հաշվում ե 131 հազար տուն[1]), քշեց տարավ Պարսկաստան,

  1. Փավստոս, յեր. 172 — 173։ Այս թվից 75 հազար տուն հրեա, մնացածը հայ: Մի հանգամանք, վոր ցույց ե տալիս,թե հայերը չորրորդ դարում արդեն նշանավոր տոկոսով քաղաքային ազգաբնակություն եյին կազմում: Բացի այս բոլորից, Վանից գերի տարվեցին-հրեա` 18 հազար տուն և հայ` 5 հազար տուն: