Այս էջը հաստատված է

և կազմալուծվեց։ Բայց հետո Ավան յուզբաշին նամակներ ստացավ Իբրահիմ փաշայից, վորոնց մեջ նա, թյուրքաց կառավարության անունից, առաջարկում եր դաշնակցություն թյուրք և հայ զորքերի մեջ։ Բայց ցարական պաշտամունքից կուրացած լեռնցի քաջարի միամիտը բնականաբար մերժեց այդ առաջարկությունը[1], և այսպիսով Ղարաբաղը դարձավ ռազմաբեմ ոսմանյան արշավանքների առաջ, մի վիճակ, վոր վերջի վերջո որհասական պիտի դառնար նրա համար։

Արևմուտքից, ուրեմն, ոսմանյան ույժն եր ողակավորում իր լեռների ծայրին պաշարված հայ զինվորությունը։ Հարավից նրա գալիս եր հոգևարք Իրանը։ Նույн այդ ժամանակ Դիզակ գավառի Հադրութ գյուղի մոտ ճակատամարտ եր տեղի ունենում պարսից զորքերի և հայոց Փոքր Սղնախի զորքերի մեջ։ Հաղթությունը մնում եր հայերի կողմը։ Պարսիկների կողմից սպանվում եյին 200 հոգի, իսկ հայերի կողմից վիրավորվում եր մի յուզբաշի[2]

Պարսից բանակի գործը Հյուսիսային և հարավային Ղարաբաղի յերեք հայկական զորաբաժինների դեմ շարունակում եյին տեղային խաներն ու ցեղապետները, վորոնք այդպիսով լրացնում եյին զինված հայության ողարկավորումը հյուսիսից և արևելքից։ Պետք ե այդ բոլորի վրա ավելացնել Դաղստաանի գիշատիչներին, վորոնց ձիաները, թալանի գնալիս, արևելք արևմուտք չեյին հարցնում։

Այսպես եր դրսից։ Իսկ ներսում հայ զինվորության մեջ արդեն սկսում եյին նշմարվել այնպիսի յերևուլյթներ, վորոնք ցույց եյին տալիս, թե շասւ ել ամուր հիմքերի վրա չե խարսխված ընդհանուրի միաբանության և միակամության սկզբունքը։ Հյուսիսային Ղարարաբաղի Սղնախներն ազատ չը մնացին յերկրի դժբախտությունը կազմող յերկու հակաթոռ կաթողիկոսների վեճերից։ Արդեն սկզբից տեսանք, վոր հայ զինվորության գործի հոգին Յեսայի կաթողիկոսն եր, վոր և դառնում եր նրա ծայրագույն ղեկավարն ու կարգադրիչը։ Այս արդեն բավական եր, վոր Յերից Մանկանց աղքատ ու խղճուկ վանքի գետնափոր ու մութ սենյակում[3]) վորջացած Ներսես կաթողիկոսը փքվի նախանձով ու չկամությամբ։ Պետրոսին գրած իր կիսագրագետ նամակի մեջ, ինչպես տեսանք, նա ասում եր, թե չարաբերդցի Սարգիսը, վոր հայոց Սղնախի գլխավորներից մեկն եր, իշխանական ցեղից եր և

  1. Эзов, с. 362.
  2. Там же.
  3. Նկարագրութունը տ.իմ <Իմ Հիշատակարանը> Շուշի 1890, յեր 276