Այս էջը հաստատված է

Յեվ ահա այսպիսի հուսահատ սպասողական-աղաչական դրության մեջ եյին հայոց Սղնախները, յերբ այնտեղ յերևան յեկավ Իվան Կարապետը` Պետրոսի հուսադրական թղթերով։ Հասկանալի յե ընդհանուր ցնծությունն այս առիթով: Հայերին ազատելու խոստումն, իհարկե, ըմբռնվում եր ամենքի ակնկալած իմաստով, այսինքն վոր Պետրոսն իր զորքերով կերևայ Ղարաբաղի սահմաններում, կհաստատե այստեղ իր իշխանությունը և հայերը կը դառնան ռուսահպատակ ու այսպիսով ել կվերջանա նրանց հարցը: Ի՞նչ այնուհետև նրանք ակնկալելու ռուսաց ցարից, վորպհսզի իրագործվի Իսրայել Որիի յերազների գոնե մի մասը,-հայտնի չե: Ամենայն հավանականությամբ այս պարզ հպատակուկության փոփոխությունից հեռու չեյին գնում հայերի իղձերը, գոնե մենք վոչ մի նյութ չունենք՝ հակառակն ապացուցանող։

Իվան Կարապետի բերած խոստումների առիթով հայ զինվորությունը տոն կատարեց ամբողջ ութ որ: Յեվ նորից նրա զգացմունքների թարգման հանդիսացավ ծայրագոյն հրամանատար Յեսայի կաթողիկոսը: Ինչպես յերևում ե, ամեն ինչ արդեն վերջացած համարելով, հայերն արդեն ընդունել եյին ռուսահպատակություն, ուստի ընդհանուր հրճվանքի արտահայտությունը դարձող նրա նամակն սկսվում եր այսպես.

«Ի նորընծայ ծառայիցս քոց երկրպագութիւն մատուցանեմք մեք հայոց ազգս ամենայն, քրիստոսի ծառայից ծառայ Եսայի կաթողիկոս Աղուանից և ընդ ինև եղեալ զօրապետք և զօրք, եպիսկոպոսք և քահանայք, մէլիքներք, տանուտէրք և ամենայն ժողովուրդք: Զի ահա եկն եհաս առ մեզ ի հրամանէ քումմէ առաքեալ դեսպան Իւան Կարապետն հանդերձ շափաղաթի և ողորմութեան և խնամող քոց նոմոսիւ, զոր մեծաւ ուրախութեամբ ընկալաք ի վերայ գլխոց մերոց իբրև յաստուծոյ առաքեալ ողորմութիւն և խնամք, և զոր ինչ հրամայեալն էր ի քումմէ բարձրութենէ, իբր զմեզ ի թշնամեաց մերոց պատրաստ պահելոյ և զպակասութիւն մեր ըստ չափ ու մերում հոգալու: Ահա մինչև ցայս թարիղս թէպէտ չորից կողմանց թչնամիք զօրեղք յարուցեալք կան ի վերայ մեր, ապա աստուծով և քոյին կարող զօրութեամբ և աղօթիւք զմեզ և զմեր մերձակայքս ողջութեամբ պահեալ եմք թէ կռուելով և թէ այլովք հնարիւք և ակն ունիմք զի մինչև ի տէրութիւն քո առ մեզ հասանիլն կարողասցուք պահել զմեզ ի թշնամեաց մերոց քոյին զօրութեամբ և աղօթիւք. զի յամրագոյն տեղիս ժողովեալ կամք ի տեղիս տեղիս. և զօրքն հանապազ ի գալ թշնամեացն ելեալ մարտնչին ընդ նոսա. և մեծաւ յուսով ակն ունիմք ողորմութիւն և շավաղաթ քոյ փութով առ մեզ հասանելոյ. և յորժամ մերձեսցե զօրքն թագաւորական ի սահմանս մեր, յայնժամ և մեք ելցուք ըստ չափու կարողութեան մերում զօրօք ընդ առաջ զօրաց հզօրիդ և զոր ինչ հրամայեալն իցե ի քումմէ տէրութենէդ, կատարեսցուք աստուծով ըստ կարողութեան մերում, և վասն այն այժմս ոչ արկաք ի թիւ զհամար զօրաց մերոց, զի յոյժ ցիր և ցան