Այս էջը հաստատված է

են աստ և անդ. այժմս ոչ եղև ձեռնհաս և ի հասանել տերութեանդ առ մեզ զամենայն բացայայտելոց է առաջի քո. բայց պակասութիւն զինուց պատերազմականաց յոլով ունին. ահա Իւան Կարապետ էլչին աստ առ մեզ է, որ եկն 1173 (=1724) թվիս յունվարի մէկն։ Եւ գրեցաւ գիրս 1724 թ. փետրվարի հինգն: Ավան ուզպաշի. Միրզա Ուզպաշի. Մելիք Թամրազ»[1]

Սղնախներն այսպիսով նոր հաստատություն և խրախույսներ եյին գտնհւմ իրանց գործունեյությունը շարունակելու համար։ Իսկ այդ գործունեյությունը զուտ ռազմական չեր, այլ առաջացրել եր և վարչական կազմակերպության մի նոր ինքնուրույն յեղանակ, վոր չե կարող հետաքրքրական չլինել հին ավատական ավանդություններով կտրատված մի յերկրի համար։ Մի քանի խոսքով պարզենք մեզ Սղնախների սիստեմի ինքնուրույնությունը, վոր զուտ տեղային ստեղծագործություն եր, ներշնչված այն աշխարհայացքից, վոր ամփոփում ե իր մեջ լեռնականությունը։

Արդ՝ այդ ինքնուրույնության միջուկը կենտրոնացումն եր վորից վաղուց եր ձեռք վերցրել լեռնային անջատ կալվածատիրական իրականությունը։ Բոլոր բաժան֊բաժան գավառակային ինքնագլխությունները մեջ եյին բերել իրանց զինական ույժերը, սկսած փոքրիկ քանակություններից (100-150 մարդ) մինչև համեմատաբար խոշորները (400, 500, մինչև իսկ 700 մարդ), ինչպես այս ցույց ե տալիս Ստեփանոս Շահումյանի կազմած ցուցակը[2])։ Զորաժողովի այս յեղանակը հիշեցնում ե առվակների ե առուների միախառնվելը մի գետակ կազմելու համար, այն տարբերությամբ, սակայն, վոր ամենափոքրիկ առվակն ել այդ հավաքույթի մեջ չեր կորցնում իր խիստ շեշտված տեղայնությունը։ Այս բազմաթիվ մասերը միացնողն ընդհանուր հրամանատարն եր։ Յեվ այսպիսով վերանորոգված եր յերևում, բայց շատ մանր չափերով, հին սպարապետությունը։

Ամբողջ Ղարաբաղի հայ զինվորությունն ուներ յերկու սպարապետ։ Հյուսիսում, հին կարգով, սպարապետը գանձասարի կաթողիկոսն եր, մինչդեռ հարավում, ընդհակառակն, բարձր հոգևորականությունը վոչ մի կապ չուներ հրամանատարության հետ, և այդտեղ վոչ միայն սպարապետ, այլև դիկտատոր եր Դավիթբեկը։ Այս սիստեմը ուժեղացնում և առաջին կարգի յեր վերածում յերկրի ընդհանուր շահերի ազդեցությունը և յետ եր մղում տեղական անջատականությունն իր մանր մունը հաշիվներով և ձգտումներով, մի նոր, ուրեմն, վարչական կացություն, վոր բոլորովին հակառակ եր նախկինին։ Ամենակարևոր, յերկրի ընդհանրության

  1. Эзов, с. 367.
  2. «Դաւիթ բեկ», յեր. 76-78.