վերաբերվող կենսական հարցերի տնորինողն այսպիսով զորքի գլխավոր հրամանատարն եր, վոր հարկավոր դեպքերում գիտեր սանձահարել տեղային անջատականությունը, յերբ նա վնասակար ընթացք եր բռնում ընդհանուր գործի դիմաց: Այս նկատառումով Դավիթ բեկը գլխատել եր տալիս իր նշանավոր ոգնականներից մեկին, Կալեր գյուղի զորավար Պապին[1]), վոր ուներ իր ձեռքի տակ 700 զինվոր։ Բայց և այնպես, ընդհանուր հրամանատարը միանձնյա կարգադրիչ չեր: Հյուսիսային Սղնախների գլխավոր հրամանատար Յեսայի կաթողիկոսի ստորագրության կից դրվող մելիքների, յուզբաշիների և տանուտերերի ստորագրություններն ապացուցում են, վոր երկրային ընդհանուր գործը խորհրդակցական սկզբունքով եր տարվում:
Դիմելով հայ զինվորության ռազմական կազմին, մեզ ամենից առաջ պիտի հետաքրքրե նրա ընդհանուր թվի հարցը: Այստեղ մենք ընդհարվում ենք մանրամասն տեղեկությունների բացակայության և վոր ավելի վատն ե՝ չափազանցությունների: Արևելքը, ինչպես հայտնի յե, գիտե անչափ ուռցնել փաստերն ու թվանշանները։ Շատ հեռու չգնալու համար՝ վերցնենք հենց միայն այն փոքրիկ գրականությունը, վոր պարունակում ե իր մեջ տեղեկություններ հայ զինական շարժման պատմությունից, վոր 8-10 տարվա տևողություն ունի: Պետք եր, վոր այստեղ վստահություն ներշնչեր Ստեփանոս Շահումյանն իբրև ականատես մասնակից Ղափանի անցքերին: Բայց ահա նրա հեղինակած գործի մեջ մենք տեսնում ենք, վոր 70 հազար հոգուց բաղկացած ոսմանյան զորքը, պաշարելով Հալիձորի փոքրիկ բերդը, վոչ միայն չի կարողանում վերցնել այն, այլև փախուստի յե դիմում յերեք հարյուր հայ ձիավորների առաջ, վորոնք կոտորում են 12 հազար մարդ ասել ե՝ ամեն մեկը 40 մարդ…: Հեղինակն ասում ե, թե այդ Աստուծու առանձին վողորմությունն եր: Յեվ իրավ, այդ անհեթեթությունը միայն կարող եր ծնել մի այնպիսի առասպել: Լավ վիճակի մեջ չե և Հյուսիսային Սղնախների ղեկավար Յեսայի կաթողիկոսը, վոր, ինչպես տեսանք վերևում, 40 հազարի յեր հասցնում եր ձեռքի տակ յեղած զորքերի թիվը և խոստանում եր մինչև իսկ 100 հազար դարձնել այդ թիվը, մինչդեռ իր գրած պատմության մեջ 12 հազարից ավելի չեր ցույց տալիս այդ թիվը: Արդեն տեսանք, վոր Պետրոս դի Սարգիս Գիլանենցը <<հայոց ասկարի>> թիվը համարում ե, ըստ լրո, 60 հազար և անշուշտ իր այս
- ↑ Անդ, յեր․ 28