Այս էջը հաստատված է

մանավանդ և մոտիկ գյուղերի մարդկանց։ Ղեկավարում եր մի վոմն Գրիգոր վարդապետ, վոր ապրում եր Ձորագեղ թաղի ս. Սարգսի վանքում։ Թե ինչ ներքին բովանդակություն ուներ յերևանցիների այս մեծ ձեռնարկությունը, թե ինչի համար եր այս պատերազմը և թե վորտեղից վերցվեցին ռազմական հրահանգիչներն ու հրամանատարները,- մենք, տարաբախտաբար, չգիտենք։ Մեր միակ աղբյուրը[1]) դնում ե մեր առջև միայն մի արագ ու հեշտ պատրաստված պատերազմի պատմությունը և մենք միայն գործն ենք տեսնում, առանց իմանալու նրա ներքին շարժիչ թելերը։

իսկ գործը շատ լուրջ ու ծանր եր - մի անփորձ ժողովրդական զանգվածի պատերազմ ոսմանյան փորձված և ամեն տեղ ահարկու հանդիսացած կանոնավոր բանակի դեմ։ Աբդուլլահ փաշան հանդիպում եր ամենայեռանդուն, տոկուն դիմադրության և յերկար ժամանակ չեր կարողանում վերցնել քաղաքը։ Տեղի ունեցան արյունահեղ ճակատամարտեր, յերկու կողմից սպանվեցին հազարավոր մարդիկ։ Հայ-բոշայական հերոսությունն ակնհայտ եր։ Բայց վե՞րջը։ Այս ել ակնհայտ պիտի լիներ այն գլխից։ Թյուրքիան ահագին քանակությամբ (38 հազար) ոգնական զորք կուտակեց Յերևանի շուրջը։ Դրա մի խոշոր մասը Սարը-Մուսթաֆա փաշայի բանակն եր, վորի հատուկ պաշտոնն եր գրավել Գանձակն ու Ղարաբաղը և ամբողջ տարածությունը մինչև ռուսական սահմանը։ Մի ամբողջ որ տևած կատաղի պատերազմից հետո Յերևանն ընկնում եր ոսմանցիների ձեռքը (1724 Թ․ հունիսի 7-ին)։ Հետո, իհարկե, սովորական աղետը - ավեր ու թալան, մեծ քանակությամբ գերիներ քաշվում եյին ստրկավաճառանոցները։ Կ․ Պոլսի Հակոբ Կոլոտ պատրիարքի դիմումով եր, վոր թյուրք կառավարությունն արգելեց հայ գերիների վաճառումը[2]

Մինչդեռ այսպես հոշոտում եր Պարսկաստանը, ռուս-թյուրքական բանակցությունները նոր սահմանորոշումների առիթով շարունակում եյին նախկին թափով, և Թյուրքիան ինչպես վոր յեռանդով վարում եր պատերազմական գործողությունները, այնքան ել համառ ու խստապահանջ եր այդ բանակցությունների մեջ։ Բանակցող կողմերի շահերը շատ եյին հակամարտ, հաշտեցնել նրանց հաճախ այնքան դժվար եր, վոր պատերազմը ռուսների և թուրքերի մեջ համարվում եր անխուսափելի։ Բայց Պետրոսը վճռել եր չպատերազմել, և Կ․ Պոլսի ֆրանսիական դեսպանն իր

  1. Աբրահամ Երևանցի, տ․ անդ․
  2. Այվազովսքի- «Պատմ․ Օսմանեան», 2-րդ հատ․ եր․ 173․