պախամանք. եդ ջաթ տան մեք ձեր ես խնդրվածքին ամենայն վողորմությամբ հրամայեցինք. և պիտանի տեղն մեր հրամանաց գիրն ուղարկեցինք, վոր նոր յերկրն մեր… մեծավորաց վերայ, վոր Պարսիցն առել անք, վոր նոքա ձեզ Գիլան և Մազանդարան և Բաքու, և այլ ինչ տեղ որ ձեզ ընդունելի լինի, ինչ վախտ վոր ձեզանից ով վոք տեղերն կը գնա, չե թե միայն ընդունեն և ձեր կալե և շինության ավադանի առել ե. ձեր խովանած պեթկական տեղարեքն նշանց տան ձեզ և մենայն ջաթտան վողորմությամբ պիտի զձեզ պախեն առանց վնաս. և վոր դուք մեր վողորմության ամենայն հրամանն և ամենայն ժամ ե առավել կը հավաստեք և ել իվելի ումիդով կենեք. ես ջաթտան չե թե միայն ինփրայթոռության հրամանագիրն ձեզ ուղարկեցինք, մեք ձեր ուղարկած մարդիքն ել ես Ժամանակումն գար ձեզ յետ ուղարկեցինք և ինչպես վոր մեր վողորմություն, վոր առ զձեզ ունինք, ալ իվիլի դոքա լեզվով ձեզ կու պահեն և հավատով կու լինեք, վոր դոքա հրաման ունեն ձեզ ասելի. և վոր դուք կարելի յեք դոցա թամամ հավատալի, ջաթտան հավատով որդում տալե. և մենք մեր ինփրայթոռության մեծ վողորմությամբն Աստուծով առ ձեզ ունիմք [1]).
Միաժամանակ սկսվում եր մի յեռանդուն գրագրություն ռուսական այս ձեռնարկության առիթով։ Պետրոսը հրամաններ եր ուղարկում կասպիական յեզերքում գրավված բոլոր տեղերի զինվորական հրամանատարներին, վոր նրանք ընդունեն գաղթող հայերին հողեր տան նրանց բնակության համար և առհասարակ աջակցեն նրանց ամեն կերպ։ Գրագրությունների մի խոշոր մասը վերաբերվում եր Սղնախների յերեք պատգամավորներին, վորոնցից մեկի, այն ե Պետրոս քահանայի տեղ այժմ յերևում ե մի վոմն Սիմոն Պոպով: Գլխավորներն են, իհարկե, նույն Անտոն քահանան և Քեվխա Չալաբին, վորոնք այժմ դարձել են շատ կարևոր պետական մարդիկ։ Պետրոսը, չնայած վոր հիվանդ եր, ընդունեց յերկուսին, հուսադրություններ արավ և հրամայեց նրանց իսկույն վերադառնալ Սղնախները և տանել իր հրովարտակը գաղթման մասին։ Այս անգամ բազմաթիվ կտրուկ կարգադրություններ եյին անվում նրանց արագ և ապահով ճանապարհորդության մասին։ Մի խոսքով գործի յեր դրվում ամբողջ պետական մեքենան արագ ու հեշտ կերպով իրագործել տալու համար իբր թե հայերի հայտնած ջերմեռանդ ցանկությունը Պարսկաստան գաղթելու մասին։ Սուտն, այնուամենայնիվ, բոլորովին չեր մնում չմերկացված։ Պետական կանցլերը նամակ եր գրում Իվան Կարապետին, վոր նա Համոզե Յեսայի կաթողիկոսին և մյուս գլխավորներին գաղթել, հասկացնել թե ինչ ոգուտներ ունի գաղթումը և այլն [2]) մինչդեռ բոլորովին կարիք չեր լինի գործադրելու այդ միջոցները յեթե հայերն իրանք լինեյին գաղթելու ցանկություն հայտնած: