Այս էջը հաստատված է

քահանայապետական դինաստիան ցուցահանում եր մի շատ բնորոշ շարժման մեջ։ Յերբ Արշակ թագավորը, անշուշտ այն դիտավորությամբ, վոր կործանված քաղաքային տնտեսության գոնե փշրանքները վերականգնե, շինեց Մասիսի հարավային ստորոտում, Տրապիզոնից Պարսկաստան տանող առևտրական մեծ ճանապարհի վրա, Արշակավան քաղաքը, վոր, Փավստոսի ասելով, սկսեց արագ մեծանալ և հարստանալ, հայ ավատական ազնվականությունը, բնականաբար, ծառացավ այդ հակաավատական յերեվույթի դեմ և Ներսես «Մեծը» առաջինն յեղավ, վոր ղեկավարեց և բորբոքեց նախարարական անբավականությունը, մինչև վոր գրգռված ավատապետները գնացին քանդեցին, յերկրի յերեսից անհետացրին իրենց դասակարգային թշնամի Արշակավանը:[1]) Թշնամի` մանավանդ այն կողմից, վոր այդ մի ազատ քաղաք եր և նրա մեջ ապահով ապաստան կարող եյին գտնել նաև իրանց տերերից փախած ճորտ գյուղացիները: Շատ բնորոշ ե այն պատճառաբանությունը, վորով կղերական հեղինակն արդարացնում եր նախարարական բարբարոսությունը.-իբր թե Արշակավանը լցված եր անբարոյականությամբ։ Բայց այս մի սովորական մեղադրանք ե, վոր դնում եր հայ կղերը բոլոր այն միջնադարյան քաղաքների վրա, ուր ծաղկած եր առևտրական կապիտալը և մարդիկ ուտում, խմում և զվարճանում եյին առատ առատ (որինակ՝ Անին, Կարսը, Արծնը և այլն)։

Կղերական հնարագիտությունը մեծ ճարպիկությամբ եր խաբում մարդկային տգետ հավատը,-մենք այս տեսանք Գրիգորի տոհմի ձեռքին իբրև ամենահզոր գործիք, վորով մեծ բախտ, հարստություն և տիրապետելու անսահման իշխանություն ստեղծեց իր համար։ Մի բանի մեջ միայն անաջողության հանդիպեց հռչակավոր տոհմը, և այդ` քահանայապետության ժառանգականության տևողականությունն եր։ Այս մի մեծ հոգս եր և նրա համար գործադրվել եյին արտակարգ միջոցներ անգամ։ Ամենից առաջ խախտվել եր յեպիսկոպոսական կուսակրոնության կարգը. կաթողիկոսը պիտի ամուսնացած լիներ, վորպեսզի ժառանգ թողներ: Գրիգորի վորդի Վրթանեսը թողնում եր մի հատ ժառանգ մանուկ հասակում, Հուսիկ անունով, և սակայն այդ մանուկին կաթողիկոս ձեռնադրեցին։ Սրա վրա յել ընկնում եր ժառանգ ունենալու տոհմային պարտավորությունը։ Յեվ այս մի ամբողջ ցավ ու կրակ ե դառնում նրա համար կամ, ավելի ճիշտ ասած, նրա

  1. Փաոստոս, յեր. 109.