Այս էջը հաստատված է

մեզ համար. այլև Քալպալի բեկն այս բանիս վրայ բերինք մեր մէջս, Ղզլպաշին հետ հաշտեցինք, այլևս մեր մէջս որքան խռով մարդ կար, թե մէլիքներ, թէ ուզպաշիք ամենն մին եղան. պարիշեցանք, այլ ջոկութիւն չկայ. մի այն թե մեր աչքն ձեր ճանապարհին է և ձեզ եմք ընթիզար, և խնդրեմք որ Տեր Աստուած ձեզ երկար կեանք տայ, աջողումն օր շուտ մեզ հասնէք և ձեր մէկ օրն 100 հազար լինի:

«1725 թվիս, մարտի 10 գրեցաւ ի Գանձասար։

«Քրիսաոոի ծառայ Թարխան. Քրիստոսին ծառայ Աւան. քրիստոսի ծառայ Օհան. քրիստոսի ծառայ Պաղի»[1]):

Պետրոսին ուղղված նամակից իմանում ենք և մի այլ մանրամասնություն։ Յերեք փաշաներից յերկուսն սպանվել են, իսկ երրորդը, Սալահ փաշան , գերի ընկավ հայերի ձեռքը։ Մի ուրիշ նամակի մեջ բերված ե և այն շատ հետաքրքրական խոսակցությունը, վոր տեղի յե ունեցել հայ զորապետների և այս Սալահ փաշայի մեջ:

«Զնա (Փաշային) խօսացրինք,—գրում եյին մելիքները կայսրին.— դուք ինչպես էք եկել այս երկիրս. նա ասաց մեր թագաւորն հրաման է արարեալ որ պիտի մեք այս երկրներիս հայն և ղզլբաշն փչացնեմք. չուն որ Ըռուս թագաւորին զօրքն ծովի այս կողմն են անցել մեք նոցա վերայ գնամք, հայն այս մէջս չպիտի և այս երկրներս խարապ պիտի լինի, որ մեր ճանապարհն բացվի. նաև ասաց այս փաշան թէ դուք չէիք այս միջումս, մեք հիմա Դարբանդու և. Պաքու վերայ էինք գնացել, որ զատի մի մերն է»[2]):

Այս խսքերը նշանակալից եյին այն կողմից, վոր նրանց մեջ առաջին անգամ արտահայտություն եր գտնում թյուրքական քաղաքականությունը հայերի վերաբերմամբ այն ամեն դեպքերում, յերբ սրանք փորձ կանեյին զինված ույժով կանգնեցնելու կամ առնվազը դժվարացնելու ոսմանյան շարժումը դեպի Արևելք, դեպի Կասպից ծով, դեպի Իրան և այլն։ Վոչնչացնել հայերին իբրև արգելք և ճանապարհ բաց անել,-այս ռազմական գործելակերպը ոսմանցիները չմոռացան և մոտ յերկու հարյուր տարի այդ ժամանակից անցնելուց հետո, 1918-1921 թվականներին, յերբ նրանց դեմ պատերազմող հայերն եյին կանգնած նրանց ճանապարհին Կարսի, Ալեքսանդրոպոլի, Ղարաքիլիսայի, Ղարաբաղի Քյուրդամիրի վրայով մինչև Բագու և Բագվի մեջ ել, և այդ բոլորը նստեց նրանց ոսմանյան յաթաղանով խողխողված մոտ 50 հազար մարդ։

Ուշագրավ ե և մի ուրիշ հանգամանք.-հայոց Սղնախները հաշտվում են պարսիկների հետ, որպեսզի նրանց հետ միացած դիմադրեն ընդհանուր թշնամուն-Թյուրքիային։ Քայքայված,

  1. Эзов, с. 420-421
  2. Там-же, с. 422.