Այս էջը հաստատված է

ուժասպառ Պարսկաստանը չեր կարող, իհարկե, փոքրի շատե շոշափելի ոգնություն տալ հայերին, բայց փաստի նշանակությունն այն բանի մեջ եր, վոր հայերը նախընտրելի եյին համարում պարսկական ռեժիմը, քան ոսմանյանը։ Այս մենք տեսանք և Շահ Աբբասի ժամանակ, 17-րդ դարի սկզբում, յերբ Հայերը Պարսկաստան եյին փախչում ոսմանցիների գրաված Այսրկովկասից։ Յեվ հայ զինվորության այս զինակցությունը պարսիկների հետ, ինչպես կտեսնենք շուտով, պսակվեց այնպիսի գեղեցիկ հետևանքներով, վորպիսիները այնքան զուր սպասում եյին հայերը Արևմտյան Յեվրոպայի և մասնավորապես Ռուսաստանի «քրիստոսասիրությունից»։

Ահա այդ ցարական «քրիստոսասիրության» վերջին պատգամը կես տարվա ճամբորդությունից հետո, գալիս, վերջապես հասնում եր Փոքր Սղնախը, Շոշու գյուղի մոտ, Շուշու ժայռերի մեջ։ Մայիսի կեսին Անտոն քահանան և Քեխա Չալաբին այդտեղ եյին և տվին Պետրոսի հրովարտակը զորքի գլխավորներին: Կատարյալ անակնկալություն: Ինչի՞ եյին սպասում և ի՜նչ դուրս յեկավ: Տպավորությունը ծանր եր։ Մարդ ուղարկեցին Գանձասար, Յեսայի կաթողիկոսի յետևից։ Յեվ յերբ նա յեկավ, կազմվեց լեռնցի մարտիկների ռազմական խորհուրդ, վորի բնորոշ նկարագրությունը լեռնային աննման պարզությամբ տալիս ե Իվան Կարապետն իր մի նամակի մեջ, վոր ուղղված ե պետական կանցլեր կոմս Գոլովինին։

«Տէր Անտօն և Քէվխայ Զալապին որ եկին Ղարապազս մեծ ինփրաթօրի ուքազովն և շավաղաթլամովն և հրամանոցդ գիրովն, բանտաս, (ծառաս) և ուզսլաշիքն բոլորվեցինք, ուքազն և հրամանոցդ գիրն բացինք և կարդացինք, շատ և շատ ուրախացանք և շնորհակալ եղանք: Ուքազն կարդալէն ետ ուզպաշիքն հարցրին թէ՝ այ Տէր Անտօն, մենք քեզ ուղարկեցինք դնա՛ իմացի՛ր, տես զօշուն կըդայ մեզ, մին քօմակ և ճար կլինի թէ ոչ. ե՞րբ ասացինք մեզ համար տեղ ուղիր Դարպանտ, Բաքու, Կիլան և կամ այլ տեղ որ մենք գնանք տեղդ կենանք: Երբոր էսպես հարցրին, չկարաց ջուղապ տալ. տեսաւ որ ինքն կունահքար եղաւ. 2 օրէն ետ առանց ինձ տեսնել, առանց ուզպաշիեն հարցանել, բաց եթող գրերն, փախաւ: Յետ նորա հարցրին Ջալապի Քէվխէն թէ չում մէր տուն քանդեցիք: Չալապին ասաւ. Ախբէր ես ի՞նչ անեմ, իմ անունս դրած չեր գրումն, ինքն միայն գրել երետ ինչ որ իւրեան մաթլապն էր. յետոյ նորա հարցրին թէ մեր գրերն թամամի տարաք. ասաց թե ուզսլաշոց գիրն, Իւան Կարապետի գիրն տարանք, ամայ Եսայի կաթողիկոսի գիրն ջամբախ ջղոտեց, ինքն մէկ գիր գրեց, տարաւ առ թագաւորն: Մին էլ Չալապի Քէվխէն վեր եկաց, ինձ հետ իւզբաշոց հետ, հոգևոր տիրոջ հետ, ասաց. իբր թէ մեր գլխին տէրը մնացել չի, լսել, բայց երկու ձեռն ելաւ մին գլուխ, մնացին գլխերանին թագելով, ողջ ասացին թէ մեր ճարն ոնց կլնի, մեզ ով տերութիւն կանի օրէց դէն. ամայ էս խօսքիս ճշմարիտն ու սուտն մին Աստուած խապար և բանտաս