Այս էջը հաստատված է

ճանապարհների վրա դիակներ փռելով, հալ ու մաշ դառնալով առաջ և առաջ, դեպի անծանոթը, դեպի անսովորը սողացող — այս ե յեղել գաղթեցման, բռնի թե հոժարակամ, մշտականությունը։ Այս գաղթեցնող առաջնորդները նույնիսկ հարկավոր չեյին համարում նախորոք ծանոթանալ այն յերկիրներին, ուր պիտի տանեյին իրանց ժողովուրդը։ Գաղթող հայը սովոր չեր լավ ու վատ հարցնել․ նա միայն պիտի գնար։

Յեվ այսքան մեծ ժողովրդական դժբախտության հայ կղերական դիվանագիտությունը ձեռնարկսւմ եր հանուն և ի սեր իր նոր մոլեգին պաշտամունքի — ռուս ցարականության։ Այս մեծաքանակ գաղթեցման պահանջը ցարականությունն առաջին անգամ այստեղ եր դնում, Ղարաբաղում։ Շարժառիթը - ձեռք բերել առևտրական–արհեստավորական տարր իր խուլ ու մեռած անկյունները կենդանացնելու համար այս առաջին դեպքից հետո ել յերևան եր գալիս իբրև հատուկ հայկական քաղաքականության յերևույթ Ռուսաստանի զանազան կողմերում, վորի հետևանքով հիմնվեցին, ինչպես կտեսնենք իր տեղում, մի շարք հայ առևտրական գաղութներ։ Ճիշտ ե, Ղարաբաղին վերաբերվող այս առաջին նվագում հայոց Սղնախների առաջնորդները ներքնապես դեմ եյին ժողովրդի տեղահանման, բայց այս նշանակություն չուներ։ Յեթե Պետրոսից հետո Ռուսաստանում գտնվեր մի ույժ, վոր կարողանար վորևե կերպով կատարել հայերի խնդրած զորական փոքրիկ շարժումը Բագվից մինչև Շամախի, այն ժամանակ Յեսայի կաթողիկոսին և նրա ընկերներին կմնար միայն դատարկել Ղարաբաղը հայերից։ Յեվ հայ ժողովրդի բախտն եր, վոր այսպիսի ույժ չգտնվեց Ռուսաստանում․ — այս տնգաւմ Ղարաբաղն ազատ վեց քարուքանդ լինելուց, բայց վոչ ընդմիշտ. 18-դ դարի յերկրորդ կեսում Ղարաբաղը նորից դառնում եր ցարական խարդախ քաղաքականության առարկա և այս անգամ արդեն միանգամայն ավերվում եր շարունակական արտագաղթերի հետևանքով․ հայերի գաղթեցումը դառնում եր հայ կղերական դիվանագիտության սիրած միջոցը թե՛ հայ առևտրական կապիտալի և թե՛ մելիքության, իբրև հայ ավատականության մնացորդի, շահերը պաշտպանելու համար, մի միջոց, վոր նա հաճախ եր ինքնահոժար առաջարկում ցարական կառավարության, առանց, իհարկե, յերբևիցե հարցնելու գաղթեցնելի ժողովրդի տրամադրությունը:

Պետրոսի մահով հայկական աղաչանք-պաղատանքները 25 ամյա շրջան եյին բոլորում, բայց չեյին վերջանում։ Յեսայի կաթողիկոսի ցարապաշտության համար Ռուսաստանն առանց Պետրոսի