ել կըլինի նույնը, ինչ եր Պետրոսի ղեկավարությամբ, այսինքն դարձյալ ականջ կախած հայկական «Քրիստոսի սիրուն» աղաչանք-պաղատանքներին: Հայոց Սղնախներն այս պատճաոով հարկ չհամարեցին վորևե փոփոխություն մտցնել նրանց առանց այդ ել շատ արդեն տհաս քաղաքականության մեջ։ Ճակատ առ ճակատ ոսմանյան ահեղ բանակների դեմ բռնված նրանց հետ քաջարի, հերոսական, բայց և որհասական կռիվներով և միևնույն ժամանակ հյուսիսը զուր տեղից հավարի և ոգնության կանչող այս դրությոլնը դեռ մի քանի տարի ել պիտի շարունակվեր մինչև վերջնական խորտակումը։ Յեթե հայերը տեղեկություն չունեյին 1724 թվականի հունիսի 12-ի ռուս–թյուրքական դաշնագրի մասին, ժողովրդի գաղթեցման պահանջն ել շատ զորեղ փաստ եր հասկացնելու համար բոլոր հայերին, թե Պետրոսը վաճառել ե նրանց հայրենիքը թյուրքերին, հետևաբար և ավելորդ արյունահեղություն ե հայ֊թյուրքական պատերազմը։ Այսպես ել գուցե հասկանային նրանք։ Բայց ռուսական քաղաքականությունը մնում եր նույնպես խարդախ և խաբեբա, ինչպես Պետրոսի ժամանակ և լեռնցի հայերի անսահման միամտությունն ամենայն հեշտությամբ հարստահարվում եր նրանից, հավատ ընծայելով նրա սուտ ու պատիր խոստումներին։
Ամենքին հայտնի յե, վոր ռուսական գահը հզոր, հանճարեղ վերանորոգիչ և անսահման բռնակալ Պետրոսի մահով անցնում եր մանր-մունը, խեղճ ու ապիկար մարդկանց ձեռքը։ Պետության ծավալումն ու առաջադիմումը կանգ եր առնում, պետրոսյան ժառանգություն անվթար պահելն անգամ այդ անընդունակ ժառանգների ույժից բարձը եր երևում։ Պետրոսին, բռնության միջոցով, հաջորդում եր նրա կինը, Յեկատերինան (1725 - 1727)։ Յեվ ահա սրան եր, վոր Քևխա Չալաբին ներկայացնում եր Յեսայի կաթողիկոսի և մյուսների նամակը, վոր բերված ե վերևում։
Նոր կայսրուհին պատասխանում եր հայերին 1726 թվի փետրվարի 22-ի իր հրովարտակով, վորի մեջ ազդարարում եր, թե ինչ վոր հարկավոր եր իմաց տալ ամբողջ հայ ժոդովրդին իբրև պատասխան նրա խնդրագրին, ինքը բերանացի ասել ե Քևխա Չալաբիին և ինչ որ ասե այս պատգամավորը, պետք ե նրան հավատալ և համարել իր՝ կայսրուհու խոսքերը: Իսկ թե ինչ եր այդ բերանացի պատասխանը, այդ իմանում ենք նույն փետրվարի 14-ին արտաքին գործերի պաշտոնատան մեջ կազմված արձանագրության հետևյալ կտորից, վոր թարգմանված եր հայերեն լեզվով.