Այս էջը հաստատված է

տանում Թարխու, թէ եսիր, թէ շոր թէ բրինձ, թէ ցորեն, ոչինչ չի մնաց, ողջ կրեցին տարան Դաղստուն. գալիս են Դարբանդի մոտով գնում 4,5 սաֆար գնացել են եկել․ հիմայ Նիազովայ 2 նաւ լնում են, 3 նաւ ել ղրկել են Թարխու[1]):

Միանգամայն ակներև ե, վոր Մսկուրի հայերի աղետը շրջապատել եր Դերբենտը, թափվել եր նրա մեջ։ Յեվ այս ամենին կատարյալ անտարբերությամբ վեբաբերվեց Դերբենտի ռուսական զորքը, վորի հրամանատար իշխան Գոլիցինն այնքան հուսադրում եր Գանձասարի միամիտ սպարապետ-կաթողիկոսին: Այս անտարբերությունն այնքան խրախուսիչ եր լեզգինների համար, վոր նրանք նույնիսկ մտածում եյին մի որ ել հարձակվել Դերբենտի վրա և սրի քաշել այնտեղի բոլոր ռուսներին։ Յեվ մսկուրցիների սարսափներին թարգման հանդիսացած Մարտիրոս վարդապետն եր, վոր այդ դժբախտների համար ճար ու ոգնություն հայցում եր Վախթանգից ե Շահնավազից, վոր նրանք միջնորդեն կայսրի առաջ, զորք ստանան և ոգնության գան:

Միանման մի աղերսանք ել ուղարկում եյին ոուսաց թագավորին և Շաքիի (Նիժնի և այլ գյուղերի) հայերը 1725 թ. հոկտեմբերի վերջին.

«Ղապալու երկրիցս հայոց Է,–գրում եյին նրանք»,–արզ լիցի հրամանոցդ, օսմանցի ղօշունն եկաւ Գանջայ առավ, Սղնախն մնացելայ խեղճ. այսօր կամ վաղն Սղնախն էլ կառնեն, ապա յետոյ կուգան Շամախի, քանի որ Սղնախն առել չեն, Շամախի գալն վախենում են. թէ մէջ կու գցեն զմեզ կու կոտորեն, մեր գեղարանքն թամամ և Շաքու երկիրն թուրքացրել են ուժով. մեր գիր գրեանքն և եկեղեցիքն այրեցին. մեր քահանայքն կոտորեցին. շատ մարդ վասն հաւատոյ խաթրին սուրով գնացին. հիմա ցերեկն թրքութիւն ենք անում, գիշերն հայութիւն, այլ ճար չէ ունիմք, մեր ճարն հրամանքդ ես. մեր խնդիրն այս է որ ի սէրն Քրիստոսի մեզ մեկ փրկութիւն հասուցանես ղօշուն ուղարկես Շամախին առնու, համ մենք ազատվենք, համ Սղնախն, թամամ գանք քո հրամանոց ղօշունի մէջն, հրամանցգ ի ըռհաթութիւն անեմք»[2]:

12

Նոր թագավորություն, հին խարդախ և խաբեբա քաղաքականություն։ Այսպես եր յետպետրոսյան Ռուսաստանը։ Յեվ խաբվողները հարավում՝ միշտ հայոց Սղնախներն եյին։ Յեկատերինա 1-ը վոչ մի դժվարություն չգտավ իր ամուսնուց ել սանձարձակ խոստումներ անելու մեջ: Պետրոսին կյանքի վերջին տարում զսպում եր ոսմանցիների հետ կնքած դաշնագիրը, վորի զորությամբ նա կարող եր հայերին միայն արտագաղթի միջոցով «փրկել»,իսկ

  1. Эзов.с. 415-418.
  2. Там же, с. 427-428