Այստեղից սկիզբ եր առնում այն ներքին կազմալուծումը, վոր վերջի-վերջո պիտի խորտակեր ղափանցիների ամբողջ գործը։ Մինչև այստեղ ընդհանուր վոգևորություն եր և միակամություն, այսուհետև պիտի պարզվեն մեկը մյուսից քստմնելի դավաճանական շարժումներ։ Այս բարոյական լքման սկզբունքը Ղափանի ազատագրական շարժման մեջ մտցնողը դառնում եր հենց նույն այն խոջայական կապիտալը, վոր բոլոր քաղաքական անցուդարձերի շարժիչ ուժն եր։ Շտապենք, սակայն, ավելացնել վոր կազմալուծողի տխուր դերում հանդիսացողը խոջայական կապիտալի մի հատվածն եր, զոկականը։ Յենթարկված լինելով Նախիջևանի խոշոր և ուժեղ խանության իշխանության և աշխարհագրորեն ել զատված լինելով Ղափանից, զոկական կապիտալը (Ագուլիս, Որդուբաթ և այլ տեղեր) սկզբից և եթ, տկարին հատուկ հայեցողությամբ, իր շահն եր դարձնում չեզոքությունը հայ քաղաքական շարժման նկատմամբ, այն ել այնպիսի մի չեզոքություն, վոր պատրաստ կլիներ փոխարկվել հակառակության, անգամ թշնամության Դաւիթ բեկի դեմ։ Այս դիրքը հարկադրական եր դառնում մանավանդ այն որից, յերբ Յերևանն ու Նախիջևանն անցնում եյին Թյուրքիային և նրա զորքերը վողողում եյին Արաքսի ամբողջ ձորը մինչև Մեղրի: Զոկական կապիտալին, իհարկե, ուրիշ ելք չեր մնում, բայց միայն խոնարհ գլուխ իջեցնել նոր տիրապետության առաջ և այդ խոնարհությունն ավելի ևս արտահայտիչ դարձնելու համար իր զորքը խառնել ոսմանյան բանակի հետ, վոր գնում եր պատերազմ տալու Դավիթ բեկին։ Զոկական կապիտալն իր այս որինակով տանում եր իր յետևից և այնպիսի տեղեր, վորոնք միացած եյին Դավիթ-բեկին, որինակ շարժման նախնական ոջախը ներկայացնող Մեղրին իր շրջանով։ Յեվ առաջանում եր ընդհանուր դասալքում, վորի արձագանգները հասնում եյին և հյուսիսային Սղնախներին, այդտեղ ել տարածելով համանման յերևույթ, այսինքն ոսմանցինևրի կողմն անցնելը, թեև մասնակի չափերով։
«Բայց, - շարունակում ե պատմիչը, — Դաւիթ յայսմ ամենայնի ոչ լքաւ, ոչ կասեցաւ ի խորհրդոյն, ոչ զանգիտեաց ի բազմութենէ բարբարոսացն և ոչ դադարեցաւ ի քաջագործութեանցն և ոչ յուսահատեցաւ յաստուածային խնամոցն։ Այլ արիաբար զբերդն ամրացուցանէր, զհամբար բերդին պատրաստէր, զզօրականսն առ ինքն ժողովէր, բազմացուցանէր և զԱստուածն ամենակարող յօգնութիւն ինքեան կոչէր։
«Արդ յամսեանն իններորդի յետ գալստեան օսմանցւոց ի Խափան, որ այն հենգերորդ ամ էր գալստեան Դաւթի, եկին հասին ի Խափան ի սուլթան Ահմետեն օսմանցւոց Պեքիր փաշայն և Արապ Ալիփաշայն բազում զօրօք, ընդ ինքեանց առեալք նաև զԲաթալի խանն Բարքուշատար։