Այս էջը հաստատված է

«Յետ այսորիկ, Հրաման տային ի տեղեաց տեղեաց աշխարհին ամենայն զորաւորաց հայոց և թյուրքաց գալ ժողովել անդր. և եկին հասին ու նոսա յամենայն կողմանց զօրք թուրքացն, ընդ ինքեանս առեալք նաև զղօրսն հայոց ի Գողթան գաւառէն ի յԱդուլիս քաղաքէն, ի յՕրդուվարայ, ի Փիսիանայ (Սիսիանայ), ի Բարքուշատայ, ի Չավնդրու, ի Մեղրւոյ, ի Խափանու, այլ և զՂարաչօռլու կոչեցեալ թուրքսն և զբնակիչս Սեալերինն, և սոքա ամենեքեան եկին գումարեցան և եղեն իբրու վաթսուն կամ եօթանասուն հազար, և առաւել ևս բազմում յոյժ, մինչև լնուլ բազմութեան հեծելոց և հետևակաց սոցա՝ զդաշտո և զլերինս»[1]):

Այս ահագին բազմությունը, բաղկացած գլխավորապես տեղական խառնիճաղանճից, պաշարում եր Հալիձորի բերդը։ Բայց Դավիթ բեկն իր համհարզներով, ունենալով իր ձեռքի տակ յերեք հարյուր ընտիր ձիավորներ, յանկարծակի դուրս արշավեց և այնպես շեշտակի հարձակվեց թշնամու վրա, վոր մեծ շփոթություն գցեց նրա բանակի մեջ, և սա, կրելով մեծ կորուստներ գուցե հենց անակնալ շփոթության պատճառով, խուճապի մատնվեց և փախուստի դիմեց։ Այս մի շատ խոշոր աջողություն եր Դավիթ-բեկի համար, վոր և վերականգնում եր նրա ույժն ու հեղինակությունը տեղական ազգաբնակության աչքում, այնպես վոր նա իր համար նպատակ եր դարձնում մաքրել Ղափանն ոսմանցիներից, մի ծրագիր, վոր նա աջողեցնում եր գլուխ բերել նույն 1727 թվականին բազմաթիվ հաղթական ընդհարումներով զանազան տեղերում ոսմանյան զորամասերի հետ, վորոնք ստիպված եյին լինում փախուստի դիմել Դավթի մանր խմբերի հարձակումների առաջ։ Այսպիսով ոսմանցիները Դավթի ձեռքին եյին թողնում վոչ միայն Չավնդուրը, Մեղրին, այլ նույն իսկ Որդուբաթն ու Ագուլիսը, և Դավիթը անձամբ գնաց Ագուլիս՝ նրա դավաճանությունը պատմելու համար։ Սակայն զոկական կապիտալի միջնաբերդը աննկուն մնար իր հակառակության մեջ, մինչ այն աստիճան, վոր դավաճանաբար սպանեց Դավթի լավագույն զորագլուխներից մեկին, Մելիք Փարսադանին։ Ավելի հեշտ յեղավ պատմել և ծունկի չոքեցնել Չավնդուրի դավաճաններին։

Այս բոլոր քաջարի գործողությունների հետ Դավիթ բեկը մշակում եր և քաղաքական մի նոր վարքագիծ, վորի նախընթացը մենք արդեն տեսանք հյուսիսային Սղնախներում, այն ե՝ հաշտություն պարսիկների հետ՝ միասին դիմադրելու համար ընդհանուր թշնամուն, ոսմանցիության։ Այս նպատակով Դավիթ բեկը հարաբերություններ սկսեց վոչ միայն Արաքսի մյուս ափին գտնվող պարսկական զորամասերի հետ, հրավիրելով նրանց միահամուռ

  1. Անդ, յեր․ 44-45․