Հոկտեմբերի 21-ին Պետերբուրգում Թարխան յուզբաշին արտաքին գործերի պաշտոնատան մեջ, պատասխանելով իրան ուղղած հարցումներին, տվեց հետևյալ ցուցմունքները. 1) Հայկական զորքը բաժանված ե չորս մասի և նրանց հրամանատարներն են վեց հոգի. Աւան և ինքը Թարխան, Աբրահամ, Ոհան, Բաղի և Աւագ. Սղնախներում զորքերի թիվը հասնում ե 30 հազարի, ուրիշ դասակարգեր-գյուղացի, վաճառական չկան այդտեղ։ 2) Յուրաքանչյուր զինվոր ունի իր սեփական զենքը։ Զենքերը շինվում են տեղում. հրացան, ատրճանակ, սուր, խանջար։ 3) Յերկիրն արդյունաբերում ե ցորեն, բամբակ, մետաքս, խաղող և այլ բազմաթիվ մրգեր։ Կան նաև յերկաթի, պղնձի, անագի և արծաթի հանքեր. տեղացիները պատրաստում են և վառոդ. թնդանոթներ չկան, վորովհետև չկան ձուլող վարպետներ։ 4) Ձիաները տեղական լավ ցեղից են. կերակրի համար տնային կենդանիներ - կով, յեզ, վոչխար և այլն կան բավական թվով։ 5) Յեկել են նաև իր ընկերները խնդրելու համար, վոր նորին կայսերական մեծությունը բարեհաճի հնար եղածի չափ ոգնություն անել, ռուսական զորքեր ուղարկելով հրետանիների և այլ զինվորական պատկանելիքների հետ՝ պաշտպանելու համար թյուրքերից։ «Մինչև այժմ հայերը թյուրքերի դեմ իրանց զինվորությամբ կանգնած՝ միակամ և քաջաբար կռվել են և նրանցից կոտորել եյէն շատերին զանազան դեպքերում»։ Այժմ ել նրանք պատրաստ են շարունակել կռիվը, բայց զգալով իրանց թուլությունը, խնդրում են ոգնական զորք, որի ամբողջ պարենավորումը հայերն իրանց վրա յեն վերցնում։ 6) Գնալ բնակվել այն տեղերում, վորոնք վերցված են Պարսկաստանից, հայերը չեն կամենում[1]:
Յեթե հայերի կողմից յեղած դիմումներն իրանց ձևով, բովանդակությամբ և տառով անգամ անվերջ կրկնությունների միջոցով վերջի վերջո փոխարկվում եյին մի տեսակ քաղաքական խաղարկության, նույնպիսի խաղարկության ձև եյէն ստանում և ռուս կառավարության պատասխանները - խոստում, հուսադրություն, խրատ պինդ պահվելու, թյուրքերին անձնատուր չլինելու։ Թարխան յուզբաշին իր յերկու պարոն (անշուշտ առևտրական) ընկերակիցներով հայրենէք եյին վերադարձվում այսպիսի ծանրոցքով: Բայց յեթե մեզ հարկ յեղավ մի անգամ ել դնել այս կրկնությունն ընթերցողի առաջ, պատճառն այն ե, վոր այս բանը տեղի յեր ունենում վերջին անգամ, չպտի այլ ևս կրկնության յենթարվեր: Հանձնարարվում եր հայերին սպասել մինչև վոր դրությունը
- ↑ Там-же с. 444-446.