Այս էջը հաստատված է

վորքան մի միջոց եր դառնում նորանոր հայ գաղթականներ գրավելու համար դեպի Հյուսիսային Կովկասի մերձկասպիական տափարակները՝ արդյունագործությունը և առևտուրը զարգացնելու համար։ Ուստի հայկական եսկադրոնին տրվում եր այնպիսի դիրք, վոր նա կարողանար ազդեցիկ և անուն ունեցող հայեր գրավել իր շարքերը և դրա հետ միասին գրավել նաև ուրիշ հայ գաղթականական տարրեր: Այս դիտավորությունն առանձնապես Ղարաբադի հայերին եր վերաբերվում։ Յեթե անաջողության եր մատնվում Ղարաբաղի ամբողջ ազգաբնակությունը Գիլան և Մազանդարան տանելու ձեռնարկությունը, արդեն իսկ մասնակի գաղթականական հոսանքներ նույն այդ յերկրից անցել եյին դեպի հյուսիս, գաղթավորելով Բագուն, Դերբենտը և այս տեղերից ել դեպի հյուսիս, Աստրախանի ուղղությամբ: Ահա այդ հոսանքն ուժեղացնելու համար եր, վոր ռուսաց կառավարությունը փորձում եր հայկական եսկադրոնի մեջ թափել հատվածներ Սղնախների զինվորությունից, գործադրելով պարզապէս գնման միջոցը։

Յեվ այս փորձը նրան աջողվում եր լիուլի կերպով։ Նա կարողանում եր գնել Սղնախների վոչ թե յերկրորդական գործիչներին այլ գլխավոր հրամանատարին, Ավան յուզբաշուն՝ իրան։ Առևտուրը կատարվում եր առանց վորևե դժվարության։ Թարխան յուզբաշու ուղևորությունը Պետերբուրգ անշուշտ կրում եր իր մեջ նաև վաճառվելու առաջարկություն։ Գոնե նա վերադառնում եր Պետերբուրգից արդեն վաճառված և այս, իհարկե, վոչ առանց նրա յեղբոր գիտության։ Ռուսաց արքունիքն ընծայում եր Թարխանին մի սամույրի մուշտակ և 1000 րուբլի դրամ։ Նույնպիսի մի մուշտակ ել ուղարկվոլմ եր Ավան յուզբաշուն և բացի դրանից Բագվի ռուս իշխանության հրամանագրվում եր՝ տեղական արդյունքներից տարեկան հազարական րուբլի տալ ամեն մի յեղբոր։ Միաժամանակ և պետական գաղտնի խորհուրդը վորոշում եր, վոր յեթե Թարխանը կամ նրա հետ Բագու գնացած Ավանը կամենան մնալ ռուսաց տիրապետության տակ գտնվող յերկիրներում, այդ բանը կթույլատրվի նրանց և ռուսաց կառավարությունը հանձն ե առնում յերկուսին ել բավարար ռոճիկ տալ[1])։ Այնուհետև Ավան յուցբաշին լքում եր Սղնախները, գնում եր ծառայելու ռուսներին, մտնելով հայկական եսկադրոնի շարքերի մեջ, տանելով իր հետ նաև մի քանի յուզբաշիների: Ղարաբաղի

  1. Эзов, с. 449-450.