Այս էջը հաստատված է

հայ զինվորության վերջն եր, և մենք այլևս վոչինչ տեղեկույուն չունինք նրա մասին։

Բայց գիտենք, վոր Ավան յուզբաշին, բավական չհամարելով այն գինը, վոր ռուսաց կառավարությունը կտրել եր իր համար, 1734 թվին դիմեց կայսրուհի Աննա Իվաննովային մի շարք հայտարարություններով, վորոնց մեջ ասում եր.

«1. Յերջանկահիշատակ նորին կայսերական մեծություն Պետրոս Առաջինի հուսադրությամբ դուրս ե յեկել նա (Ավանը) Սղնախից (թողնելով այնտեղ տունը և կալվածը շատ հազարների արժողությամբ), բերելով իր հետ 5 հոգի ուրիշ յուղբաշիներ և 250-ից ավել այլ զինվորական, վորոնցից 150 հոգի նրա սեփական հաշվով, իսկ ռոճիկ նշանակված ե նրան, իբրև գլխավոր հրամանատարի, 1200 րուբ., վորով նա իրան պահել չե կարող և բացի դրանից 1729 թվից մինչև այժմ ծախսել ե նա իբրև հավելում իր սեփական փողերից 8000 րուբլի, վոր խնդրում ե վերադարձնել իրան։ 2. Ռուսաց պարսկական մարզերում, Մուշկուրի մեջ կան Քիրվան և այլ անուններ կրող գյուղեր, թվով 9, տալ նրանց իրան ի տիրապետություն։ 3. Վոր պարսիկների, ոսմանցիների և այլ լեռնցի ժողովրդների գերությունից դուրս յեկած հայերը մեկ ել յետ չվերադարձվեն ոուսաց կողմից, վորից քիչ չի բազմանա հայ ժողովուրդը նորին կայսերական մեծության ծառայության մեջ։ 4. Նախկին պարսից Շահը շնորհել ե նրան խանի և սպասալարի կոչումը, և այժմ նորին կայսերական մեծությունը բարեհաճե շնորհել նրան գեներալ մայորի աստիճան, վորպեսզի, տեսնելով այս, մնացած հայերը Սղնախից հոժարությամբ գային մտնելու նորին կայսերական մեծության հովանու տակ նրա ծառայության մեջ: 5. Ամենից առավել խնդրում ե, վոր իրան շնորհվի նորին կայսերական մեծության պատկերը»։

Աննա կայսրուհին նշանակում եր Ավան յուզբաշուն, բացի ռոճիկից, 2000 րուբլի, տալիս եր նրա խնդրած գյուղերը, համաձայնում եր, վոր գերությունից ազատված հայերը հայրենիք չուղարկվեն, այլ մնան, անշուշտ՝ Ավան յուզբաշու ձեռքի տակ և նրա կալվածներում, ռուսական ծառայության մեջ մտցնելու համար։ Հետաձգվում եր միայն գեներալ մայորի աստիճան և կայսերական կենդանագիր շնորհելու հարցը։ Բայց դրա տեղ, Սղնախներից նոր գաղթականներ գրավելու համար, թույլատրվում եր, վոր նա կրե պարսից Շահի շնորհած խան տիտղոսը[1]): Ավան յուզբաշին դառնում եր Ավան խան:

Այս ժամանակ հայկական եսկադրոնը դեռ գտնվում եր Սուրբ խաչ քաղաքում: Բայց վորովհետև այս տեղը, իբրև պարսկական հող, Դերբենտի հետ պիտի վերադարձվեր Պարսկաստանին, ուստի 1735 թվականի սկզբում գեներալ Լեվաշովը Թերեք գետի ձախ ափին, ճահիճներով և յեղեգնուտներով շրջապատված մի տեղում,

  1. Там-же, с. 451-453.