Այս էջը հաստատված է

դրեց Ղզլար անունով բերդի հիմքը, վոր հետո պիտի մեծանար և հռչակվեր իբրև գինեգործական, ողեգործական և մետաքսագործական հարուստ և վաճառաշահ քաղաք։ Հիմնարկության ժամանակ այստեղ բնակեցվեցին զանազան ազգություններ, վորոնց մեջ առաջին տեղը բռնեցին հայերը։ Այստեղ տեղափոխվեց հայկական եսկադրոնը, վոր հետո կազմալուծվեց իբրև զորամաս և նրա զինվորները դարձան այդ նոր քաղաքի բնակիչներ[1])։ Ղզլարն այսպիսով դառնում եր գլխավորապես հայաբնակ գաղութ։ Ավան յուզբաշին ել այսպիսով դառնում եր Ղզլարի հիմնադիրներից մեկը , իսկ տեղային հայ ազգաբնակության մի խոշոր մասն, անշուշտ, նրա ջանքերով եր դուրս բերվել Հյուսիսային Ղարաբաղից, վորի քաջամարտիկ առաջնորդն ու պաշտպանն եր նա նախ քան իր վաճառվելը։

Բայց 1736 թվին, ինչպես իմանում ենք մի պաշտոնական ցուցակից[2]), Ավան յուզբաշին կամ Ավան խանն արդեն վախճանված եր: Նրա կինն ապրում եր Աստրախանում իր Աթլուխան վորդու հետ։ Ավան խանից, ինչպես ասում են, առաջացել են մի քանի իշխանական տոհմեր — Սմբատյան, Մելիքյան, Հայրապետյան[3]):

Յերեսնամյա պատմության վերջումն ենք։ Այս՝ Ղարաբաղի ազատագրական շարժման առաջին շրջանն եր։ Նրա մեջ գործած անձինքներից մի հատն եր մնացել- Մինաս վարդապետ Տիգրանյանը. նա ել, մնալով, ինչպես ասվում ե, ոդի մեջ կախված, թողնում եր ամեն ինչ և մտնելով ռուսաց յեկեղեցու ծոցը, անհետանում եր հայկական հորիզոններից։

Իսրայել Որիի գործը կատարյալ լուծարքի յեր յենթարկված:

Այս լուծարքը ուրիշ խոսքերով կարելի յե բնութագրել՝ ազատագրական պատրանք արտահայտությամբ։

Տարաբախտաբար, այս միակ պատրանքը չեր հայ ժողովրդի համար, այլ միայն առաջինը։ Այս առաջին պատրանքն ե պատմում մեր գործի այս առաջին հատորը։ Դրանից հետո հայ ժողովրդին վիճակվել են դարձյալ չորս մեծ քաղաքական պատրանքներ։ Յեվ դրանցից յուրաքանչյուրն ել մենք կպատմենք առանձին– առանձին հատորներով:

                                    ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ
  1. Бутков,I,с, 153-155.
  2. „Ставропольские Губернские Ведомости“, 1854, N50
  3. „Собрание акгое, относ. до обозр. ист.. армян. народа“, M. 1838 ч.II с. 57.