Այս էջը հաստատված է

ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆ (ԿՈՆՍՊԵԿՏ)

Առաջաբան

նոր Պատմություն և խոջայական կապիտալ: Զուգակշիռ Արևմուտքի և հայության մեջ. - Աամիրայական և խոջայական կապիտալ — Դասակարգեր։— Ներկա աշխատության ծրագիրը։.......5

ԴՐՎԱԳ ԱՌԱՋԻՆ (ՆԵՐԱԾԱԿԱՆ)

ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

1.Ակնարկ հեթանոսական Ժամանակների վրա.- Չորրորդ դարի ավատական հեղաշրջումը և քրիստոնեյոլթյունն իբրև պետական կրոն Հայաստանում. — Հռոմ և Պարսկաստան. — Արոտային և հովտային տնտեսություններ. — Պարթևական Իրանը և Հայաստանի Արշակունի փոխարքայությունը.— հռովմեյական ազդեցությունը Հայաստանի վրա Իմպերիալիզմ և կապիտալիզմ։- Կիկերոնի շահագոծական խրատները Պոմպեյոսին. — Հայաստանի հովտային տնտեսության նվաճումը հռոմեյական կապիտալի ձեռքով։ — Քաղաքային տնտեսությունը, հրեյական գաղութներ, հռոմեյական մեծ զինվորական ճանապարհ Արարատի կենտրոնից դեպի Արևմուտք։ - Հայ Արշակունիները և քաղաքային տնտեսությունը.- Յերվանդակերտն իբրև նմուշ։ - Հռոմայեցիների հոգացողությունը Հայաստանի քաղաքային տնտեսության մասին:...........12

2.Սասանյան հեղափոխությունն Իրանում: — Դինաստիական պատերազմներ Սասանյանների և հայ Արշակունիների մեջ։—Հայ արշակունիները փրկություն են վորոնում քրիստոնեյության մեջ: Սիրիական խաղաղ վաճառականական քրիստոնեյությունը Հայաստանում։– Վորոնվողն այն չէ, այլ Բյուզանդականը, իբրև իմպերիալիստական - ռազմական.- Գրիգոր Պարթևի կամ Լուսավորչի դեմքը:- Կազմակերպչական ընդունակություն, հեթանոսական հարստությունների հափշտակում սրով և հրով։- Ավատական տակնուվրացումներ, նոր դասավորումները։ — Յեկեղեցի և կղեր հողատիրական ընդարձակ հիմքերի վրա։ - Կղերական պետություն հայ Արշականիների պետության մեջ:–Գրիգորը այդ պետության գլուխ և առաջինը հայ ֆեոդալների մեջ իր սեփականացրած 15 գավառներով։ — Նմուշ այդ սեփականացման. պատերազմ Աշտիշատի համար:- կղերականության անչափ մեծացնում պետական հողերի ընծայումների միջոցով։ - Մերձեցում Մամիկոնյան տոհմի հետ շահակցական կապերով։..............22

3. կղերական միապետությունը Հայաստանում ավատական կազմակերպություն ուներ աշխարհականի պես։ Ավատական հեղաշրջման