Այս էջը հաստատված է

կտրուկ մերժումն ի սեր ռուսաց ցարի։ Հետևանքներ. Գեղարքունիքն ավերված, 2000 հայ կոտորված, Թիֆլիսը լեզգիների կողոպուտին մատնված, Վախթանգը փախած, ոսմանյան զորքերը գրավում են Վրաստանը․ անիշխանություն ամեն տեղ։ Խոջայական կապիտալի կազմակերպած լրտեսությունը և կամավորական խումբը Ռաշտում։ Պետրոս գի Սարգիս Գիլանենց։ Հայ զինվորության և տեղական մահմեդականների մեջ անդադար կռիվներ իրար բնաջնջելու համար: Յերից Մանկանց Ներսես կաթողիկոսի նամակը Պետրոս կայսրին. Պետրոսի պատասխանը–բաց հրովարտակը և ծածուկ հուսադրական թուղթը, ուղարկված Իվան Կարապետի հետ։ . . . . . . . . . 295

10. Ոսմանյան զորքերի առաջխաղացությունը։ Հայ զինվորության ներքին տկարությունները։ Տաթև Մելիք–Դավթի դավաճանությունը։ Յեսային Պետրոսին դրության մասին։ Նկատողություններ հայ զինվորության մտցրած վարչական կարգի մասին, նաև նրա կազմի, ռազմավարության յեղանակների և այլ հանգամանքների մասին: Մի պատկեր հարևանների փոխադարձ բնաջնջումներից։ Ոսմանյան արշավը ամբողջ արևելյան ճակատի յերկարությամբ։ Կարբի և Յերևան. խոջայական կապիտալի ուժեղ դիմադրությունը։ Յերևանի առումը։ 1724 թ. հունիսի 12-ի ռուս-թյուրքական դաշնագիրը Պարսկաստանի բաժանման մասին, վորով Պետրոսը Թյուրքիայն եր թողնում Վրաստանն ել, Հայաստանն ել։ Այս ստոր վաճառքի հետևանքը։ Ձեռնարկություն գաղթեցնելու ամբողջ Լեռնային Ղարաբաղը։ Անտոն քահանայի և Քեվխա Չալապիի պատգամավորությունը Պետերբուրգ։ Վաճառված քահանայի սուտ հայտարարությունները։ Պետրոսի հրովարտակը հայ ժողովրդին՝ գաղթելու մասին: Հրահանգ Կ. Պոլսի ռուսաց դեսպանին։ . . . . . . . . . . . . . .312

11․ Ոսմանյան արշավանքը։ Փորձ հաշտության հայ զինվորության հետ: Եջմիածնի կաթողիկոսի նամակը Յեսայուն։ Առաջարկությունը մերժված։ Պատերազմական գործողություններ։ Ոսմանյան զորաբաժնի բնաջնջումը Վարանդայում։ Յեսայու նամակը Շահնավազ խանին։ Գերի ընկած թյուրք փաշայի բնորոշ բացատրությունը թյուրք կառավարության քաղաքականության: Անտոն քահանան և Քևխա Չալաբին Փոքր Սղնախում։ Նրանք բերել են Պետրոսի հրովարտակը միաժամանակ և տեղեկություն նրա մահվան մասին։ Դավաճան Անտոն քահանայի փախուստը։ Իվան Կարապետի նամակը կոմս Գոլովինին։ Պատասխան Պետրոսի հրովարտակին։ Պետրոսի մահը վոչինչ փոփոխություն չե առաջացնում հայ կղերական դիվանագիտության մեջ։ Դիմում Յեկատերինա կայսրուհուն և սրա գրավոր խոստումը ոգնական զորք ուղարկելու հայերին։ Նույն տեսակ խոստումներ կասպիական ափերը գրաված զորքերի հրամանատարներից։ Յեսայի կաթողիկոսի նամակը Դերբենտի գեներալ իշխան Գոլիցինին։ Մսկուրի հայ ազգաբնակության աղետը։ Շաքիի հայերի դիմումը։ Ցարական քաղաքականությունը շարունակում եր մնալ նույնը—խարդախ ու խաբեբա։ . . . . . . . . . . . . 333

12. Ոսմանցիները Ղափանում։ Դավիթ–բեկի զորքի կազմալուծումը։ Զոկական կապիտալի դերն այս գործի մեջ։ Դավիթ-բեկի անձնական քաջությունը փրկում ե դրությունը։ Հալիձորի հաղթանակը։ Ոսմանյան զորքերի վտարումը Ղափանից։ Դվիթ-բեկի հաշտողական քաղաքականությունը պարսիկների վերաբերմամբ։ Շահ Թահմազը տալիս ե նրան