Այս էջը հաստատված է

ի պարսից ծառայութիւն մտանել և թշնամի առնել զթագաւորն յունաց»:[1])

Մուշեղ սպարապետի գումարած ժողովն, իհարկե, ուրիշ վճիռ չեր կարող կայացնել։ Նա ասում եր այն, ինչ կասեր Գրիգոր Լուսավորչի տոհմի ամեն մի ներկայացուցիչ։ Կղերական դիվանագիտության սկզբունքը, գործադրված աշխարհականների ձեռքով, մի բան, վոր սովորական եր դառնում այս առաջին որինակից հետո։ Յեվ Մուշեղ սպարապետի սպանությունը արդյոք մի բողոք չե՞ր այդ նախարարական վճռի դեմ։

6.

Իսկ ի՞նչ փոխադարձություն եր ստանում այսքան զոհերով և զրկանքներով Հայաստանի մեջ բյուզանդական քրիստոնեյության տնկած ու սնուցած արևմտամոլությունը։

Այս հարցին շատ պարզ ու մեկին պատասխանում եր բյուզանդական դիվանագիտությունը:

Նա, իհարկե, քրիստոնեյական եր վոտից մինչև գլուխ, նա, իհարկե, յերկնքի փառքին եր ծառայում, գիտեր կրոնակցության նշանակությունը միջազգային հարաբերությունների մեջ, գիտեր և արժեքավորել նրան, դարձնելով նրան, հարկավոր դեպքում, նաև պատերազմի հիանալի կերպով շպարված առիթ։ Նա սիրառատ ժպիտներով եր նայում բյուզանդականացող Հայաստանին, ընդունում եր նրա խոնարհ ու հիացական յերկրպագությունները, նրա բերած խունկն ու աղոթքը` մի մեծ և հզոր պետության վայել վեհ վողորմածությամբ։ Բայց այս բոլորը դեռ չեր նշանակում, թե Հայաստանի քաղաքական անկախությունը շատ ե թանգ նրա սրտին։ Հայաստանի կրոնակցությունը նյութ եր, վորից բյուզանդական դիվանագիտությունը իր համար խաղեր եր ստեղծում` իր սեփական շահերը հաղթանակող դարձնելու համար: Առարկան ինքը Հայաստանը չեր, այլ Բյուզանդիայի հզոր մրցակիցն Արևելքում, Իրանը: Մենք տեսնում ենք Բյուզանդական զորքերը Հայաստան մտած` հայերի հետ միասին Շապուհի դեմ կռվելու համար: Այստեղ լիովին իրականացած եր յերևում հայ կղերական դիվանագիտության իդեալը: Բայց այս չե խանգարում բյուզանդական քրիստոսասեր դիպլոմատիային գրեթե միաժամանակ համաձայնություն կայացնել նույն Շապուհ Յերկարակյացի հետ և բաժանել Հայասաանը Իրանի և Բյուզանդիայի մեջ:

  1. Փաոստոս, յեր. 233-234