Այս էջը հաստատված է

Ինչպես հեշտ կարելի յե տեսնել, հինգերորդ դարի այս դիվանագիտական դիմումը գրեթե վոչնչով չեր տարբերվում 19-րդ և 20-րդ դարերում յեղած անթիվ և անհամար դիմումներից։ Հայ կղերական դիվանագիտությունը այս միակ լեզուն ե կարողացել մշակել 14—15 դարերի ընթացքում։

Բայց ինչ յեղավ այդ դիմումից։ Թեոդոս կայսրը մեռած եր, յերբ հայ պատգամավորությունը հասավ Կ. Պոլիս։ Իսկ նրան հաջորդած Մարկիանոսը վոչ միայն ոգնություն չի անում, այլ դարձնում ե Հայաստանը ստոր վաճառքի առարկա։ Այս շատ լավ գիտե և Յեղիշեն, վոր և ասում ե.

«Իսկ անարիս այս (Մարկիանոսը) լաւ համարէր պահել զուխտն հեթանոսաց վասն մարմնական խաղաղութեան՝ քան պատերազմակից լինել ուխտին քրիստոնէութեան: Վասն այսու իսկ փութացաւ արձակեաց զդեսպանս առ թագաւորն պարսից ե հմուտ ընդ նմա յուխտ հաստատութեան ձեռնթափ լինելի զօրացն հայոց զօրու և զինու և օգնականութամբ»[1]:

Յեվ չեյին իմանում հայ խակամիտ քաղաքագետները, թե ինչու յեղավ այսպես։ Նրանք կարծեցին, թե կայսրի խորհրդականներն եյին վատ մարդիկ, ուստի այսպիսի տխուր վախճան ունեցավ իրենց քրիստոսասիրական մուրացկանությունը։ Յեվ դարձյալ մնաց այն հավատը, թե կրոնակցությունն Արևմուտքի հետ այն միակ փրկությունն ե, վորին կարող ե ակնկալել հայ ժողովուրդը։

Նկատենք այստեղ հայ կղերական դիվանագիտության մի առանձնահատկությունն ել ամբողջ հայության անունից նշանաբաններ ձևակերպելը։ «Մահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» այս նշանակում եր, մի ամբողջ աշխարհը պիտի մեռնե՝ քրիստոնեյության, կամ ավելի ճիշտ, լուսավորչականության համար։ Յեվ դուրս եր գալիս, վոր մի բուռն մարդիկ մի ամբողջ ժողովրդի ֆիզիկական գոյության տեր և տնորեն եյին դարձնում իրանց և մատնում եյին նրան կոտորածի և բնաջնջման՝ հանդեպ սրանից շատ ուժեղ հակառակորդ կողմի։ Հայ կղերական դիվանագիտության ներկայացուցիչները չգիտեյին և յերբեք չեն իմացել համրել հայ ժողովրդից իրանց խլած բոլոր զոհերը։ Հախուռն, անշրջահայաց, անպատասխանատու յեն յեղել և այս պատճառով մի փոքրիկ և տկար ժողովրդի վողջակիզումը կատարել են խղճի հանգստությամբ։ Յեղիշեն իր փառաբանած Վարդանանց դժբախտ և աղետալի ապստամբությունն արդարացնելու և հիմեավորելու համար, հավատացնում ե, թե

  1. Եղիշէի վարդապետի Պատմութիւն Վարդանանց, Թեոդոսիա, 1861, յեր. 111