Այս էջը հաստատված է

դաշնակցեց արաբների հետ՝ Հայաստանի համար շատ ձեռնտու պայմաններով՝ ընդդեմ բյուզանդիայի, բայց դրա համար նրա դեմ թշնամություն բարձրացրեց ժամանակի հունամոլ կաթողիկոսը, Ներսես Շինողը։

Ավելի փառավոր որինակ ներկայացնում ե Կիլիկիայի Մլեհ իշխանը (12֊րդ դար), մի շատ բացառիկ յերևույթ հայոց պատմության մեջ։ Նա դաշնակցում ե հարևան մահմեդական պետությունների հետ, նրանց ոգնությամբ հաղթական պատերազմ ե մղում տեղական լատինական իշխանությունների դեմ։ Այս միակ մարդն եր, վոր մի կողմ նետելով կրոնական նախապաշարմունքները, հենց այդ միջոցով ուժեղացավ այնքան, վոր պատերազմերը մղեց մինչև իսկ Բյուզանդիայի դեմ և յերբեք չհաղթվեց, մինջև վոր Մանվել կայսրն ստիպված յեղավ հաշտություն կնքել նրա հետ։

Բայց այսպիսի մի յերևույթ չեր կարող տանել հայ կղերական դիվանագիտությունը և Մլեհն սպանվեց իրայինների ձեռքով, հազիվ կարողանալով վարել իր իշխանությունը հինգ տարի։

Մի ուրիշ որինակ ել ավելի ևս զարմանալի․ նույն կիլիկիայի Հեթում թագավորը (13-րդ դար,) վոր մոնղոլական աշխարհավեր արշավանքներից իր յերկիրն ազատելու համար՝ դաշնակցություն կնքեց մոնղոլների մեծ խանի հետ և դրա համար մի տաժանելի և անսովոր ճանապարհորդություն կատարեց Միջերկրական ծովի ափից մինչև Մոնղոլիայի Կարակորում մայրաքաղաքը։ Հեթումը պարտավորվեց իր զորքերով ոգնել մոնղոլական բանակներին, բայց դրա փոխարեն պահպանեց իր պետության խաղաղությունն ու անկախությունը։

Հայ ժողովուրդն, ուրեմն, միանգամայն զրկված չեր իրերն իրենց իսկական արժեքով և նշանակությամբ տեսնելու և կշռադատելու ընդունակությունից։ Բայց մեր բերած այս վկայությունները լցնում են կղզիացած ու առանձնացած, իբրև անհասկանալի, հալածվող բացառություններ հայ կղերական դիվանագիտության կատարյալ և անսահմանափակ տիրապետության ներքո։