Աղվանքի Բարդա (Հին Պարտավ) մայրաքաղաքի և նրա միջոցով նաև կասպիական նավահանգստների հետ, իսկ մյուս կողմից, Անիի և Կարսի վրայով, Արծն մեծ և վաճառաշահ քաղաքի հետ, վոր ապրանքների մեծ պահեստն եր Տրապիզոնի նավահանգստի համար, և այստեղ իրար եյին հանդիպում Փոքր Ասիայի բոլոր ազգերը, իսկ առևտրական մեծ ճանապարհն այնտեղից Բուլանըխի, Մուշի, Բաղեշի և Սղերդի ուղղությամբ իջնում եր մինչև Բաղդադ, վորի կարավանները շրջան եյին գործում այս ճանապարհներով, կենտրոն ունենալով Դվինը:
Սակայն այս ամբողջ աշխարհը 11-րդ դարից մատնվում ե Միջին Ասիայից դուրս յեկած քանդումին։ Սելջուկներն եյին նրա առաջապահ ընթացողները։ Հայ նախարարական դասի նոսրացումը կատաստրոֆիկ կերպարանք ե ստանում։ Հարավային և միջին Հայաստանը դատարկվում ե ավատատեր դասից, վոր կամ դեպի հյուսիս ե քշվում, կառչելով ծայրագավառների լեռներին կամ գաղութավորվում ե Փոքր Ասիայում և գլխավորապես Միջերկրական ծովի ափին։ Հայաստանում նրա տեղը բռնում ե քուրդ կալվածատիրությունը։
Այս նոր դիրքի մեջ հայ նախարարական դասը միանգամայն ապահովված ե իր կալվածատիրական արտոնությունների մեջ: Կիլիկիայում նա ընդգրկել ե Յեվրոպայի ավատական սիստեմը. բարոնական ամրոցների մի ամբողջ ցանց պատել ե լեռնային Կիլիկիան և հայ բարոնների կենցաղը նույնն ե, ինչպես Յեվրոպայում, քանի վոր այստեղ ել, ինչպես և այնտեղ, ավատական ամբողջ ամրոցն իր մեջքի վրա տանում ե ճորտ գյուղացիությունը:
Բայց այստեղ հայ բարոնության դուռն ել ծեծել սկսեց այն թշնամաին, վոր արդեն կատարյալ ուժի մեջ եր Յեվրոպայում։ Իտալական առևտրական կապիտալը մուտք գործեց Կիլիկիա, բարոնության հիմքերն սկսեցին նույնպես ճռնչալ, ինչպես Յեվրոպայում։ Հռոմի կապիտալի հաջորդն եր, վոր ելի հայ ժողովրդական անտեսության կերպարանափոխում եր տալիս, բայց արդեն վոչ թե Հայաստանի հողի վրա, այլ հեռավոր մի գաղութում։ Այսպես պիտի լիներ այնուհետև միշտ։ Յեվրոպական կապիտալը կարող եր հայերի հետ շփում ունենալ միայն գաղութներում։ Իսկ այդ շփումը շատ մեծ, շատ կարևոր խորհուրդ ուներ հատկապես հայ կյանքի համար։ Կարող եր կազմվել հայ առևտրական կապիտալ նույն իսկ ուժեղ չափով, բայց յեթե սա մնար ինքն իր մեջ, իր յերկրի սահմաններում, իր ներքին շրջանառություններով