կետերում, գաղութներ, վորոնք մատնվում եյին իրենց սեփական ճակատագրին, չունենալով ընրդհանուր, կապող և միացնող տնտեսական հենարաններ, ամեն մեկն անջատ, իր համար։
Կիլիկյան այս իրականությունը հզոր արձագանգներ ե տալիս բուն Հայաստանի մեջ ել, ուր գործում եյին միևնույն տեսակի քաղաքական հանգամանքները։ Միջին Ասիայի արշավողական հեղեղները հիմնավորապես քարուքանդ եյին արել ամբողջ Արևմտյան Ասիան, յենթարկելով նրան իրենց նախնական արոտային տնտեսության անողոք պահանջներին։ Քաղաքակրթության ավերակների վրա թափառող վոչխարներ այս եր ընդհանուր տեսարանն աշխարհի այդ մասում։ Հայաստանն ել իր լիուլի բաժինն ունեցավ այդ համատարած քանդումի մեջ։ Խցվեցին նրա յերբեմնի առևտրական ճանապարհները. Արծնը, Անին, Դվինը, Բարդան ավերակների կույտեր եյին։ Յեվ տնտեսական ձևերի միևնույն հաջորդականությունը դառնում եր անհրաժեշտություն և՛ Հայաստանի կենտրոնական մասերում: Արդեն Շիրակի արձանագրությունների մեջ հաճախացել եր կիլիկյան «բարոն» պատվանունը, փոխարինելով նախկին ավատականը-«իշխան»–ը։ Յեվ այս ապացույց եր, վոր այստեղ ել համարժեք նշանակություն եյին ստացել հողի և փողի ազնվապետությունները։ Ցուցանակող են մանավանդ արտագաղթերը։ Դրանք Արևմտյան Ասիայի թյուրքական և մոնղոլական շրջաններում ավելի հաճախանում են, ավելի բազմամարդանում, բայց այլ ևս նախկին ավատական զինված արտագաղթերը չեն, և նրանց ոտար յերկիրներ տանողն այլ ևս զինվորական փառքը չե, այլ խանութի շահը։
2.
Տասն և վեցերորդ դարը բերում եր Արևմտյան Ասիային մի փոփոխություն, վորի ամբողջ արժեքը մշտատևությունն եր, կազմվում եյին և իրար սահմանակից եյին դառնում յերկու մեծ պետություններ Իրանը և Թյուրքիան։ Թեև յերկուսն ել միևնույն միջինասիական սկզբունքն եյին ներկայացնում և ցեղային հարազատությամբ կապված պիտի լինեյին, բայց այդ սկզբունքի գլխավոր հատկությունը կազմորշ կառավարությունը սկզբից և եթ պատերազմներ եր բորբոքեցնում յերկու կողմերի մեջ, համառ, դարավոր պատերազմներ, վորոնց բեմը հանդիսանում եր Հայաստանը։ Չնայած վոր այս մի սարսափելի աղետ եր այդ երկրում ապրողների համար, բայց և արդեն,