յեղբայրները վերակազմեցին պարսկական բանակը յեվրոպական յեղանակով, տալով նրան և ուժեղ թնդանոթային զինվորություն, վոր ուներ 500 թնդանոթ։[1])
Բայց մի յերկրի ույժը միայն թնդանոթների մեջ չե։ Հին Իրանը թույլ եր տնտեսապես, և ահա այս բանի վրա յեր ամենալուրջ ուշադրություն դարձնում Իրանի տերը։ Իր թագավորության սկզբից նա հանդես եր գալիս իբրև շինարարական տենդով բռնված մի թագավոր: Իր մայրաքաղաքն եր նա դարձնում Սպահան քաղաքը և զարդարում եր նրան մեծամեծ շինություններով, վորոնցից յերկուսը-պալատներ։ Իբրև ջերմեռանդ շիա` նա կառուցում եր և բազմաթիվ կրոնական շինություններ: Այս տենդային վերակառուցողական հոգսերը զորքի և մշակույթային ձեռնարկությունների համար պահանջում եյին հսկայական ծախսեր, մինչդեռ Իրանի պետական գանձարանը միշտ փայլել և իր աղքատությամբ։ Շահ—Աբբասը անհագորեն աշխատում ե լցնել այդ գանձարանը, և նրա համար առաջնակարգ միջոցը առևտուրն ե: Դա մի գերազանցորեն վաճառական թագավոր ե, իր կապիտալները ծառայեցնում ե առևտրին, ինքն իր մարդկանց ձեռքով հավաքում ե Իրանում և Միջին Ասիայում ծաղկած մետաքսագործական արդյունաբերությունը և արտահանում ե նրան յեվրոպական շուկաները: Արաքսի հովտի հայերը և մասնավորապես ջուղայեցիները նույնպես մետաքսի առևտրով եյին զբաղվում և այս հողի վրա Շահ–Աբբասը ծանոթություններ ուներ անձամբ նրանց հետ. Ամեն կերպ աշխատելով, վոր իր յերկիրը դառնա մի միջազգային շուկա, Իրանի վաճառական թագավորն անգլիացի իր յերկու խորհրդականներին ուղարկում եր Յեվրոպա` կառավարությունների հետ առևտրական և զինվորական դաշնագրություններ կնքելու համար։ Միաժամանակ ջանքեր եր գործադրում զանազան արտոնություեներով յեվրոպական կապիտալը դեպի Իրանի առևտրական շուկան գրավելու համար։ Այս բանի մեջ նա ցուցադրում եր ամենաբարձր կրոնական համբերություն, ինչպես և պահանջում եյին կապիտալի շահերը։ Այսպես, նա թույլ եր տալիս յեվրոպացի վաճառականներին շինել Իրանում յեկեղեցիներ և տանել այնտեղ իրանց սեփական քահանաներին։)[2]
Բայց պետք ե ասել, վոր Շահի առևտրական քաղաքականության այս ճյուղն աչքի ընկնող հաջողություն չվաստակեց։ Յեվրոպական