«Ասիայի մեջ,- գրում եր գիտնական ֆրանսիացին,- Վենետիկի, Ֆրանսիայի և Գերմանիայի այլ և այլ ապրանքների մանրավաճառությամբ հայերն են պարապվում։ Փոքրիկ հայելիները, մատանիները, մանյակները, կիտվածանկարները, փոքրիկ դանակները, մկրատները, գնդասեղները և ասեղները դրամից ավելի հարգի յեն քադաքների մեջ»[1])։
Այս տողերի մևջ ակնարկվողը մանր խանութպանությունն եր, փերեզակությունը։ Բայց այդ մանրուքների մեծաքանակ ներմուծումն արդեն խոշոր խոջայական կապիտալի մենաշնորհն եր, ինչպես վերևում բացատրեց և Սաֆարը։ Հայեցին առհասարակ բնորոշելու համար Տուրնըֆորը գրում ե.
«Հայերին յերջանիկ պիտի համարեյի զենք գործածելը չիմանալուն համար, յեթե մարդկանց բնության համեմատ հարկաւոր չլիներ յերբեմն զենք գործածել՝ իրանց նմանների ձեռքով հարստահարվելուց պաշտպանվելու համար։ Ինչ վոր ել լինի՝ հայերը միմիայն իրենց վաճառականությամբ են զբաղվում և բովանդակ կարողությամբ սրան հետամուտ են»։
Հայ վաճառականի չարքաշությունն ու տոկունությունը իրավամբ զարմացրել են դիտող յեվրոպացուն և նա ասում ե թե տեսել ե նույնիսկ ամենահարուստ վաճառականների, վորոնք մինչև վիզը գետի մեջ մտած՝ ձիերը և սրանց վրա բարձած մետաքսի բեռները սուզվելուց ազատվելու համար, առանց ուշադրություն դարձնելու՝ թե ումն են պատկանում այդ բեոները - իրենց, թե իրենց բարեկամներին։
«Գետակներից անցնելիս հայերը իրենց ձիաների կողքով են քայլում և ամբողջ ճանապարհորդության ժամանակ ոգնում են վոչ միայն իրենց ազգակիցներին, այլ և այլազգիներին։ Այս բարեմիտ մարդիկ իրանց սովորություններից բնավ չեն շեղվում. միշտ նույնն են. չափազանց խռովարար ոտարներից խույս են տալիս և հարգում են խաղաղասերներին, վորոնց հյուրըկալում են ամենայն սիրով և կերակրում: Յերբ խնամում եյինք նրանց մի հիվանդին, ամբողջ կարավանն իր շնորհակալությունն եր հայտնում մեզ»։
Բայց այսքանի հետ միասին Տուրնըֆորն արձանագրում ե հայ խոջայության մի պակասավոր կողմը։ Այդ այն ե, վոր յերբ նրանցից մեկը ոտարության մեջ անհաջողության ե հանդիպում, այլ ևս չի վերադառնում իր հայրենի յերկիրը, վորպեսզի ազատվի իր պարտապահանջներից, ասելով՝ թե յերես չունի իրանց մոտ յերևալու։ Սակայն այս բանը չի արդարացնում սնանկացողին: Յեվ մենակ արդարացնելի հանգամանքն այն ե, վոր սնանկություններ շատ սակավ եյին պատահում հայ վաճառականների մեջ: Նշանակելի յե և սակարկության հետեվյալ նկարագրությունը.
«Մեր ծիծաղը չեյինք կարողանում պահել, յերբ Երզրումի խաների մեջ տեսնում եյինք հայ վաճառականների սակարկություն անելը։ Նախ փողը հանում
- ↑ «Pitlon de Tournefort-«Relations d՛un vogage de Levant», Lyon, 1717 t. ll, letter XX.